Սատանիստը «գաղափարական վիժվածքի» համար ներողություն է պահանջում - www.MekAzg.do.am - ՄԵԿ ԱԶԳ





Բլոգ » Սատանիստը «գաղափարական վիժվածքի» համար ներողություն է պահանջում
16:15
Սատանիստը «գաղափարական վիժվածքի» համար ներողություն է պահանջում

Իր կրոնական ուղղվածությամբ աչքի ընկնող սատանիստ Բայանդուր Պողոսյանը «Մեկ ազգ» դաշինքից պահանջում է հրապարակային ներողություն խնդրել իրենից, «գաղափարական վիժվածք» արտահայտության համար:

Հիշեցնենք, որ Բայանդուր Պողոսյանը հայց է ներկայացրել ընդդեմ «Մեկ ազգ» դաշինքի, համաձայն որի պահանջում է ներողություն խնդրել մարդու իրավունքները ոտնահարման համար:

«Սատանիստ Բայանդուր Պողոսյանը խոսում է մարդու իրավունքներից, բայց զբաղված է զրպարտութուններով և վիրավորանքներով, ինչը հակասում է մարդու իրավունքների սկղզբունքին: Դա փաստում է նրա մասին, որ նա իր քաղաքացիական կերպարով չի փայլում»,-այս մասին slaq.am-ի հետ զրույցում հայտնեց «Մեկ ազգ» դաշինքի համանախագահ Գոռ Թամազյանը:

Խնդիրը կայանում է հետևյալում. ֆեյսբուքյան էջերից մեկում, որը կոչվում է «Անտի մեկ ազգ», զբաղված է զրպարտություններով և վիրավորանքներով հայ եկեղեցու, «Մեկ ազգ» դաշինքի և «Սյունաց արծիվներ» ՀԿ-ի ղեկավար Խաչիկ Ասրյանի հասցեին: Նրանք փորձում են «Մեկ ազգ» դաշինքի նախագահ Գոռ Թամազյանի և Խաչիկ Ասրյանի անձը հանրությանը ներկայացնել որպես մարդկության թշնամի Ադոլֆ Հիտլերի կերպարով:

«Դրա տակ կա նաև քաղաքական միտում, այսինքն ըստ էության ազգային ուժերը չեն ընդունվում, այսինքն անտի մեկ ազգերի պատասխանատուները փայլում են իրենց կոսմոպոլիտ մտածելակերով , իրենց արևմտամետ ուղվածությամբ: Նրանք ցանկություն չունեն հանդուրժելու ազգայնական ուժերի գործունեությունը, քանի որ Մեկ ազգ դաշինքը արդեն մի քանի տարի է ինչ պայքարում է հոգևոր ճակատում, քայաքայիչ աղանդների գործունեության դեմ, ու այդ փաստը իրենց դուր չի գալիս»,-իր խոսքում նշեց Գոռ Թամազյանը:

Իրականում ֆեյսբուքյան այդ էջում իր գրառումն է կատարել ոչ թե «Մեկ ազգ» դաշինքը, այլ այդ դաշինքի անդամներից մեկը` Կարապետ Թումանյանը, ով Բայանդուր Պողոսյանին անվանել է «գաղափարական վիժվածք»: Փաստորեն ստացվում է, որ «Մեկ ազգ» դաշինքը չի կրում ոչ բարոյական և ոչ էլ իրավական պատասխանատվություն իր անդամների ինգնագլուխ հայտարարությունների համար:

Գոռ Թամազյանը տեղեկացրեց նաև, որ Կարապետ Թումանյանը իր հակընդեմ հայցում ներկայացրել է, որ «Անտի մեկ ազգ» էջի պատասխանատուները զբաղված են վիրավորանքներով և զրպարտություններով, հետևաբար այդ էջի պատասխանատուները հրապարակային ներողություն պետք է խնդրեն Հայ Առաքելական Եկեղեցուց, «Մեկ ազգ» դաշինքից, ինչպես նաև Խաչիկ Ասրյանից:

Հաջորդ դատական նիստը տեղի կունենա ապրիլի 16-ին:

Slaq.am - Լրատվական աղբյուր



 ԱՎԵԼԱՑՆԵԼ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՑԱՆՑԵՐՈՒՄ`  
  Թեմա: Հարցազրույցներ | Դիտել են: 637
Ակցիաներ [1] Հայտարարություններ [33]
Մշակույթ [3] Տեսանյութեր [79]
Արտքաղաքականություն [8] Ներքաղաքականություն [12]
Գաղափարախոսություններ [11] Հարցազրույցներ [7]
Լուրեր [9]



 



www.mekazg.do.am ©