Րաֆֆին ,լիբերալիզմն ու ԱՄՆ-ը - www.MekAzg.do.am - ՄԵԿ ԱԶԳ





Բլոգ » Րաֆֆին ,լիբերալիզմն ու ԱՄՆ-ը
08:30
Րաֆֆին ,լիբերալիզմն ու ԱՄՆ-ը




Րաֆֆին ,լիբերալիզմն ու ԱՄՆ-ը

Րաֆֆի Հովհաննիսյանն այն քաղաքական գործիչներից է, ով ոչ միայն զուրկ է խարիզմատիկ բնավորությունից ,այլ նաև գաղափարական ես-ից ու դրա լավագույն ապացույցը 2009 թ,երբ նա համայն հայությանը հայտարարեց, որ էլ ցանկություն չունի իր քաղաքական պայքարը շարունակելու` հանուն հայության պայծառ ապագայի, ու բախտի քմահաճույքին թողեց ինչպես իր, այնպես էլ իր հոր` ԱՄՆ-ի քաղաքացի, միլիոնատեր ,ԱՄՆ-ի պետական գործիչների  քաղաքական վստահությունը վայելող` Ռիչարդ Հովհաննիսյանի աջակցությամբ կազմավորված <<Ժառանգություն>> կուսակցությունը, ուր կան այնպիսի գործիչներ, ովքեր բարոյական իրավունք չունեն նույնիսկ խոսելու ո’չ սոցիալական արդարությունից, ո’չ էլ ժողովրդավարությունից, քանի որ վերջիններս այնքան քաղաքական ճամբարներ են փոխել, սեփական նկրտումները բավարարելու համար ,որ այլևս նրանց սին ,պոպուլիզմով հագեցած հայտարարություններն արժեք չեն ներկայացնում ազգային ուժերի համար. բախտի քմահաճույքին այդ նույն Րաֆֆի Հովհաննիսյանը թողեց նաև իր ընտրազանգվածին, այսինքն այն խոստումները, որ նա տվել էր այդ միամիտ հայերին,ովքեր կարծում էին ,թե Րաֆֆին 3-րդ ուժ է ,բայց ապագան ցույց տվեց ,որ Րաֆֆին իր թույլ բնավորությամբ, իր նմանների հետ երբեք չի կարող լինել այլընտրանք քաղաքական ուժ` հայ հանրության համար,ինչպես առաջ,այնպես էլ հիմա Րաֆֆին հանդիսանում է Լևոն Տեր-Պետրոսյանի ու նրա ապազգային ՀՀՇ-ի  քաղաքական քմահաճույքների կամակատարր.  լավագույն ապացույցը` 2008 թ նախագահական ընտրություններն, ուր այդ նույն  իսկ այսօր այդ նույն Րաֆֆին իր <<Ժառանգություն>>կուսակցության դաշինքով`Րաֆֆին իրեն հռչակած 3-րդ ուժից շատ արագ վերածվեծ ապազգային ,հակասոցիալիստ,   ՀՀՇ-ի ղեկավար `Լևոն Տեր-Պետրոսյանի մեծագույն պաշտպանի ու  իր վրա վերցրեց արդեն  ՀՀՇ-ի մեղքերը` հայ ազգին հասցրած ու դարձավ նրա քաղաքական ստվերը, 
 իր հետ ԱԺ տարավ նաև Ազատ դեմոկրատներ կոչեցյալ կուսակցությանը, ինչը հագեցած է նախկին հհշ-կաններով, այդ ապազգային,հակաժողովրդավար, հակասոցիալիստ գործիչներով, ովքեր մինչ օրս խորհրդակցում են իրենց կնքահոր `Լևոն Տեր-Պետրոսյանի հետ,լինելով ՀՀՇ-ի վերահսկիչ ձեռքը Րաֆֆի ճամբարում . տպավորություն է ստեղծվում,որ Րաֆֆի Հովհաննիսյանն ով տառապում է բնավորության թուլությամբ ու գաղափարական անսկզբունքայնությամբ, ով նույնիսկ ժամանակին ԱԺ նիստերին չէր բարեհաճում ներկայանալ, առանց Լևոն Տեր-Պետրոսյանի նույնիսկ չի կարող իր կուսակցության նիստերն ու համագումարներն  անցկացնել .  իսկ ինչ վերաբերում է նրա կուսակցության հայտարարություններին, որը լի ամբոխավարությամբ,սոցիալական ուղղվածության դեմագոգիայով.  ի գիտություն մոլորված հայերին, հայտնենք,որ Րաֆֆի Հովհաննիսյանը կողմ է վճարովի բարձրագույն կրթությանը, վճարովի բժշկությանը, մասնավոր հատվածի գերակայությանը տնտեսական դաշտում,հետևաբար կողմ է վայրի կապիտալիզմին ,բայց շարունակում է չունևոր խավին նորից ստել, իբր ինքն իր հհշական դաշնակիցներով ծարավ է սոցիալական արդարությանը, Րաֆֆի Հովհաննիսյանն իր կուսակցությամբ կողմ է աղանդների ազատությանը, համասեռամոլության ազատությանը, հետևաբար, կողմ է `արևմուտքի կողմից մեր հայրենիքում իրականացվող ազգալուծման քաղաքականությանը ինչը վտանգավոր սպառնալիք է մեր ազգի ու Հայոց Պետականության գոյության համար .
 էյ ողորմած պարո’ն Րաֆֆի Հովհաննիսյան, բա’վ է, որքան տուրք տվեցիք ապազգային գաղափարներին, բա’վ է, որքան վայրի լիբերալիզմ քարոզեցիք` ի հաշիվ ազգային արժեքների, բա’վ է, որքան ձեր ամերիկյան ժպիտով ձեր ընտրողներին թաքցրեցիք ձեր իրական` ապազգային,վայրի լիբերալ նկրտումները.
 մենք, նժդեհականներս, երբեք չենք հանդուրժի  արևմուտքի վստահությունը վայելող ձեր նման սին գործիչներին, ում համար մեծն Նժդեհի պատգամները խորթ են ,դուք ,որ տարիներ շարունակ լռում էիք, միայն թե Հայաստանի քաղաքացիություն ստանայիք, հիմա ձեզ դրել եք ազգի փրկիչի տեղ, խոսում եք արդարությունից ,բայց ձեր կողքին հանդուրժում եք Լևոն Տեր-Պետրոսյանին, ում օրոք հայ ժողովուրդը դարձավ մի բուռ, ում օրոք վայրի կապիտալիզմը դարձավ պետական քաղաքականություն, ում օրոք ազգային գաղափարախոսությունը հայտարարվեց կեղծ կատեգորիա, ում օրոք առաջին սահմանադրության հանրաքվեն անցավ զանգվածային կեղծումներով ,ում օրոք 1996 թ նախագահական ընտրություններն անցավ գերզանգվածային կեղծումներով, ուր տանկային շարասյուներով էին սպառնում սեփական ազգին միայն նրա համար, որ հայ ազգը բարոյապես հոգնել էր ՀՀՇ կոչեցյալից ու նրա ղեկավար `Լևոն Տեր-Պետրոսյանից, ով ուրացավ հայ ժողովրդի հավատը, ով իր կառավարման տարիներին միայն հեգնում էր իր իսկ ժողովրդին, ով այսօր քաղաքական դիմակ հագած` իրեն սրբի տեղ է դրել  իր կողմից աճեցրած օլիգարխների հետ.: 
Ողորմած պարոն `Րաֆֆի Հովհաննիսյան սկզբում ձեզ օգտագործեցին քաղաքական քամելիոն գործիչները, իսկ հետո` արդեն դուք սկսեցիք կամավոր բավարարել այդ նույն քամելիոն գործիչների անձնական նկրտումները .դուք ձեր թույլ բնավորությամբ երբեք չեք կարող հավակնել ,,ազգի փրկիչ,, տիտղոսին, դուք, նույնիսկ, չեք կարող տաս մարդ ղեկավարել , քանի որ դու’ք ունակ չեք ձեզ ղեկավարելու ,ուր մնաց դառնալու ազգի տրիբուն: Չլիներ ձեր ընտանեական ֆինանսական մեծ ռեսուրսները `ձեր կողքին ոչ ոք չեր կանգնի …

Մեկ ազգ կազմակերպությունների դաշինքի 
համանախագահ` Գոռ Թամազյան


 ԱՎԵԼԱՑՆԵԼ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՑԱՆՑԵՐՈՒՄ`  
  Թեմա: Ներքաղաքականություն | Դիտել են: 1425
Ակցիաներ [1] Հայտարարություններ [33]
Մշակույթ [3] Տեսանյութեր [79]
Արտքաղաքականություն [8] Ներքաղաքականություն [12]
Գաղափարախոսություններ [11] Հարցազրույցներ [7]
Լուրեր [9]



 



www.mekazg.do.am ©