ՐԱՖՖԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ ՎԱՅՐԻ ԼԻԲԵՐԱԼ ՈՒԺ Է ԵՎ ԼՐԻՎ ԱՄԵՐԻԿԱՄԵՏ" - www.MekAzg.do.am - ՄԵԿ ԱԶԳ





Բլոգ » ՐԱՖՖԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ ՎԱՅՐԻ ԼԻԲԵՐԱԼ ՈՒԺ Է ԵՎ ԼՐԻՎ ԱՄԵՐԻԿԱՄԵՏ"
13:22
ՐԱՖՖԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ ՎԱՅՐԻ ԼԻԲԵՐԱԼ ՈՒԺ Է ԵՎ ԼՐԻՎ ԱՄԵՐԻԿԱՄԵՏ"
ՐԱՖՖԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ ՎԱՅՐԻ ԼԻԲԵՐԱԼ ՈՒԺ Է

Վաղուց լայն տարածում են գտել "Մեկ ազգ" կազմակերպությունների դաշինքի "Ո՛Չ Լեւոն+Րաֆֆի ամերիկամետ ուժին" բովանդակությամբ թռուցիկները: ՀՀ նախագահի թեկնածու, "Ժառանգություն" կուսակցության նախագահ, "ամենահանդուրժող" Րաֆֆի Հովհաննիսյանը չէր հանդուրժել իր հասցեին նման կարծիք արտահայտելը: Արդյունքում հովհաննիսյանական "լաց ու կոծի" պատճառով Երեւանի ոստիկանության քաղաքային վարչությունում նյութեր են ուսումնասիրվում` ընդդեմ "Մեկ ազգի": Ստեղծված իրավիճակի մասին "Իրավունքը" զրուցեց "Մեկ ազգ" կազմակերպությունների դաշինքի համանախագահ ԳՈՌ ԹԱՄԱԶՅԱՆԻ հետ.
- Անցած հինգշաբթի օրը ինձ կանչեցին Երեւանի ոստիկանության վարչություն, որտեղ բացատրագիր գրեցի ու հերքեցի բոլոր այն սին մեղադրանքները, որոնք հրամցվել է Րաֆֆի Հովհաննիսյանի կողմից, իբր մեր թռուցիկները իրենց բովանդակության մեջ պարունակում են վիրավորանքներ, մինչդեռ դրանք միմիայն պարունակում են քննադատություն: Եթե Րաֆֆի Հովհաննիսյանը այս տարիքում դեռ չի կարողանում զանազանել քննադատությունը վիրավորանքից, դա արդեն իր մտահորիզոնի խնդիրն է եւ ոչ թե մեր խնդիրը: Կարծում եմ, որ սա արվում է միտումնավոր, որովհետեւ մենք ազատ երկրում ենք ապրում եւ քննադատել ցանկացած քաղաքական ուժի, ցանկացած քաղաքական գործչի` յուրաքանչյուր ոք իրավունք ունի, առավել եւս հասարակական կամ քաղաքական ուժը: Այսինքն` մեր կոնկրետ թռուցիկների տարածումը շարունակվելու է, քանի որ այդտեղ ոչ մի հակաօրինական հիմքեր չկան: Մեր թռուցիկները փակցվում են միայն ստենդներին, շատ վաղուց մենք դադարեցրել ենք մեր հին մոտեցումը, քանի որ քաղաքապետի որոշում կա, եւ մենք նրա որոշումը հարգում ենք: Իսկ այն թռուցիկները, որոնք փակցված են ոչ ստենդների վրա, ես հաճախ բացատրություններ եմ տվել ու ասել եմ, որ բոլորը նախկին, ամիսներ առաջվա թռուցիկներ են, որի համար մենք պատասխանատվություն չենք կրում: Ես նորից եմ ընդգծում` Րաֆֆի Հովհաննիսյանը, ըստ էության, իր սին մեղադրանքներով փորձում է մեր քննադատությունը լռեցնել իր ամերիկամետ գործունեությունը կոծկելու համար, որում կա միայն չար միտում: Եթե տվյալ անձը խոսում է դեմոկրատիայից ու չի հանդուրժում նույնիսկ տարրական քննադատություն, եթե չի կարողանում զանազանել, որ ամերիկամետ եւ ռուսամետ հասկացությունը ընդամենը արտաքին քաղաքական դիրքորոշում է` իր խնդիրն է, մեր խնդիրը չէ: Մենք մեր գործունեությունը լեգիտիմ դաշտում իրականացրել ենք, իրականացնելու ենք, ու մենք լավ գիտենք, թե ինչ է վիրավորանքն ու զրպարտանքը: Ի գիտություն Րաֆֆի Հովհաննիսյանի եւ բոլոր վայրի լիբերալների, ասեմ, որ մենք ինքներս չենք հարգում վիրավորանքներով կամ զրպարտանքներով քաղաքական գործունեություն ծավալելը:
- Իսկ, ընդհանրապես, ինչպե՞ս եք վերաբերում Րաֆֆի Հովհաննիսյանի նախընտրական քարոզարշավին:
- Ընդամենը մի բան կարող եմ ասել, Րաֆֆի Հովհաննիսյանը վայրի լիբերալ ուժ է, եւ նրա քաղաքական դիրքորոշումները "Մեկ ազգ" դաշինքին վաղուց ի վեր պարզ է: Նա, ըստ էության, իր քաղաքական կողմնորոշմամբ լրիվ ընդգծված արեւմտամետ է, քանի որ, ի սկզբանե, չէր դատապարտում աղանդավորության երեւույթը մեր հայրենիքում, համասեռամոլության երեւույթը, "ազատ" բարքերը, ինչպես նաեւ նա հակասոցիալիստ քաղաքական ուժ է, իսկ մենք մեր հայացքներով ոչ միայն նժդեհական ենք, այլ նաեւ սոցիալիստ ենք եւ դատապարտում ենք, ընդհանրապես, վայրի կապիտալիզմի գաղափարը: Րաֆֆի Հովհաննիսյանըª լինելով ՀՀ նախագահի թեկնածու, պարզապես պոպուլիստական մոտեցումներ է օգտագործում, որպեսզի պարզամիտ ժողովրդին դարձնի իր ընտրազանգվածը: Նա կողմ է վճարովի կրթությանը, վճարովի բժշկությանը, այսինքնª մասնավոր սեկտորի գերակայությանը: Նման ուժերը մեզ խորթ են իրենց բովանդակությամբ: Այսինքն` Րաֆֆի Հովհաննիսյան անձը, իմ կարծիքով, միայն կարող է լիբերալների մոտ ինչ-որ հարգանք առաջացնել, իսկ պարզ, հասարակ ժողովուրդը չի գիտակցում, որ նա երբեք չի կարող լինել այլընտրանք հայ ժողովրդի համար: Սա միանշանակ մեր կարծիքն է:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

http://www.iravunk.com/index.php?option=com_content&view=article&id=4990:q--------q&catid=41:lurer&Itemid=57


 ԱՎԵԼԱՑՆԵԼ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՑԱՆՑԵՐՈՒՄ`  
  Թեմա: Ներքաղաքականություն | Դիտել են: 663
Ակցիաներ [1] Հայտարարություններ [33]
Մշակույթ [3] Տեսանյութեր [79]
Արտքաղաքականություն [8] Ներքաղաքականություն [12]
Գաղափարախոսություններ [11] Հարցազրույցներ [7]
Լուրեր [9]



 



www.mekazg.do.am ©