Պատմություն․․․Թուրքմենչայի պայմանագիր 1828․ Ռուսական կայսրությունն Արևելյան Հայաստանը,Նախիջևանն, Արցախն ազատագրեցին պարսիկների լծից։ - www.MekAzg.do.am - ՄԵԿ ԱԶԳ





Բլոգ » Պատմություն․․․Թուրքմենչայի պայմանագիր 1828․ Ռուսական կայսրությունն Արևելյան Հայաստանը,Նախիջևանն, Արցախն ազատագրեցին պարսիկների լծից։
21:01
Պատմություն․․․Թուրքմենչայի պայմանագիր 1828․ Ռուսական կայսրությունն Արևելյան Հայաստանը,Նախիջևանն, Արցախն ազատագրեցին պարսիկների լծից։

Պատմություն․․․Թուրքմենչայի պայմանագիր 1828․ Ռուսական կայսրությունն Արևելյան Հայաստանը,Նախիջևանն, Արցախն ազատագրեցին պարսիկների լծից։ (ռուսերեն՝ Туркманчайский договор. պարսկերեն՝ عهدنامه ترکمنچای), ստորագրվել է Ռուսական կայսրության և Պարսկաստանի միջև փետրվարի 10-ին Թավրիզի մերձակայքում գտնվող Թուրքմենչայ գյուղում` վերջ դնելով 1826-1828 թթ. ռուս–պարսկական պատերազմին։

Թուրքմենչայի պայմանագիրը 197 տարեկան է. ինչ դեր է խաղացել այն հայ ժողովրդի կյանքում

Թուրքմենչայի պայմանագրի 197-ամյակին նվիրված գիտաժողովը - Sputnik Արմենիա, 1920, 21.02.2025
Բաժանորդագրվել
Ռուս-պարսկական պատերազմում Ռուսաստանի հաղթանակը և հետագա իրադարձությունները կանխորոշեցին Կովկասում աշխարհակարգի և փոխհարաբերությունների նոր սկզբունքները:
ԵՐԵՎԱՆ, 21 փետրվարի - Sputnik. Թուրքմենչայի հաշտության պայմանագրի ստորագրման հերթական՝ 197-րդ տարեդարձին էր նվիրված Ռուս-հայկական համալսարանի Արևելագիտության ինստիտուտի և Երևանում «Ռոսսոտրուդնիչեստվոյի» Պատմական ակումբի կազմակերպած գիտաժողովը:
Պայմանագրով արձանագրվեցին 1826-1828 թվականների ռուս-պարսկական պատերազմի արդյունքները, փաստաթուղթն ամրապնդեց Անդրկովկասում Ռուսաստանի դիրքերը։ Հայ ժողովրդի համար Թուրքմենչայի պայմանագիրը ճակատագրական նշանակություն ունեցավ. Արևելյան Հայաստանը մտավ ռուսական կայսրության կազմի մեջ՝ թոթափելով գոյաբանական սպառնալիքը և ստանալով ազգային վերածննդի հնարավորություն։

Թուրքմենչայի պայմանագրի 197-ամյակին նվիրված գիտաժողովը

Բացելով գիտաժողովը՝ Ռուս-հայկական համալսարանի պրոռեկտոր Պարգև Ավետիսյանը հայտարարեց, որ Թուրքմենչայի և դրանից 15 տարի առաջ ստորագրված Գյուլիստանի խաղաղության պայմանագրերով ձևավորվեցին աշխարհակարգի և փոխհարաբերությունների նոր սկզբունքները: Այդ աշխարհակարգի շնորհիվ Հայաստանը, որպես պետություն, այսօր գործում է և աճի ու հետագա հարաբերությունների կառուցման հնարավորություններ ունի, նշեց գիտնականը:

«Մենք գիտենք, թե Թուրքմենչայի պայմանագրում ինչ մեծ դեր են խաղացել հայ և ռուս մտավորականները։ Իհարկե, չի կարելի չհիշատակել Թեհրանում Ռուսաստանի դեսպան Ալեքսանդր Սերգեևիչ Գրիբոյեդովին, ով ոչ միայն աշխատել է պայմանագրի տեքստի և դրա հոդվածների վրա, այլև դրանք կենսագործելու համար արել է հնարավոր ամեն ինչ», - նշեց Ավետիսյանը։

Ի դեպ, Գրիբոյեդովի մասին։ Ականավոր դիվանագետի, գրողի և դրամատուրգի ճակատագիրն անքակտելիորեն կապված էր հայ ժողովրդի հետ։
Конференция, посвященная 197-летию Туркманчайского договора - Sputnik Արմենիա, 1920, 21.02.2025
Թուրքմենչայի պայմանագրի 197-ամյակին նվիրված գիտաժողովը
«Ամենայն հայոց կաթողիկոսը Գրիբոյեդովին շատ է խնդրել, որ հայկական մեծագույն վանքերից մեկը՝ Տաթևը, մնա մեր մասում: Գրիբոյեդովն ասել է, որ սահմանը կանցնի Արաքս գետով, արդյունքում՝ ամբողջ հայության համար նշանանակալի այս քրիստոնեական տաճարը մնացել է հայկական հողում»,- իր ելույթում նշել է ինստիտուտի պրոֆեսոր Վիկտորյա Առաքելովան։
Նրա խոսքով՝ Թուրքմենչայի պայմանագրով հռչակվել է ռուսական քաղաքակրթության հաղթանակը։ Հենց այս քաղաքակրթությունն էր, որ հանդես եկավ և դեռ հանդես կգա որպես քրիստոնեության և քրիստոնեական ժառանգության պաշտպան:




 ԱՎԵԼԱՑՆԵԼ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՑԱՆՑԵՐՈՒՄ`  
  Թեմա: Տեսանյութեր | Դիտել են: 1405
Ակցիաներ [1] Հայտարարություններ [33]
Մշակույթ [3] Տեսանյութեր [88]
Արտքաղաքականություն [19] Ներքաղաքականություն [44]
Գաղափարախոսություններ [12] Հարցազրույցներ [9]
Լուրեր [12]



 



www.mekazg.do.am ©