"Իրավունքն” արդեն անդրադարձել էր, որ "Մեկ ազգ” կազմակերպությունների դաշինքի "Ո՛Չ Լեւոն+Րաֆֆի ամերիկամետ
ուժին” բովանդակությամբ թռուցիկների պատճառով եւ ՀՀ նախագահի թեկնածու, "Ժառանգություն” կուսակցության նախագահ
Րաֆֆի Հովհաննիսյանի ջանքերի շնորհիվ Երեւանի ոստիկանության քաղաքային վարչությունում նյութեր են ուսումնասիրվում` ընդդեմ
"Մեկ ազգի”: Հիշեցնենք, որ "Մեկ ազգին” մեղադրում են, քաղաքի ոչ թույլատրվող հատվածներում թռուցիկներ փակցնելու մեջ, սակայն
մեզ հետ զրույցում "Մեկ ազգ” կազմակերպությունների դաշինքի համանախագահ ԳՈՌ ԹԱՄԱԶՅԱՆԸ նշել էր. "Մեր թռուցիկները
փակցվում են միայն ստենդներին, շատ վաղուց մենք դադարեցրել ենք մեր հին մոտեցումը, քանի որ քաղաքապետի
որոշում կա, եւ մենք նրա որոշումը հարգում ենք”:
Բայց արի ու տես, որ քաղաքապետի որոշումը անտեսում է հենց "ամենադեմոկրատ” Րաֆֆի Հովհաննիսյանը: "Իրավունքի” աչքից չեն
վրիպել Ավետիք Իսահակյանի արձանի, ինչպես նաեւ Չեխովի անվան դպրոցին հարակից գտնվող էլեկտրասյուներին փակցված
րաֆֆիհովհաննիսյանական նախընտրական կարգախոսները. "Հնարավոր է”:
Այպիսով, պարզվում է "հնարավոր” կամ արդեն անհնար ՀՀ նախագահը մեղադրում է դիմացինին նրանում, ինչի մեջ ինքն է խրված:
Ինչպես իմաստուն ժողովուրդը կասեր. "Իր աչքի գերանը թողած` ուրիշի աչքի փուշն է տեսնում”:
Ի դեպ, թեկնածուի այսօրինակ վարքագծի` չնախատեսված տեղում պաստառներ փակցնելու փաստով, "Իրավունքը” դիմել է նաեւ
Երեւանի քաղաքապետարան, պատասխանը ստանալուն պես կներկայացենք հաջորդիվ:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ http://iravunk.com/index.php?option=com_content&view=article&id=5168%3A2013-02-20-19-25-02&catid=41%3Alurer&Itemid=57