Ներողություն կխնդրե՞ն Հայ առաքելական եկեղեցուց, «Մեկ ազգ» դաշինքից ու Խաչիկ Ասրյանից - www.MekAzg.do.am - ՄԵԿ ԱԶԳ





Բլոգ » Ներողություն կխնդրե՞ն Հայ առաքելական եկեղեցուց, «Մեկ ազգ» դաշինքից ու Խաչիկ Ասրյանից
20:10
Ներողություն կխնդրե՞ն Հայ առաքելական եկեղեցուց, «Մեկ ազգ» դաշինքից ու Խաչիկ Ասրյանից


   Այսօր Աջափնյակ եւ Դավիթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում հետաձգվեց «Մեկ ազգ» կուսակցության դեմ սատանիստ, բլոգեր Բայանդուր Պողոսյանի ներկայացրած հայցի առաջին դատական լսումը: Սատանիստ բլոգերը «Մեկ ազգին» դատի էր տվել, քանի որ կուսակցությունն իր ֆեյսբուքյան էջում Բայանդուր Պողոսյանին անվանել էր «գաղափարական վիժվածք»: Դատական կարգադրիչները հայտնեցին, որ գործը վարող դատավոր Անի Մխիթարյանը «սեմինարների» է, եւ հաջորդ նիստը տեղի է ունենալու ապրիլի 16-ին: Կարգադրիչների հայտարարությունից հետո էլ, «Մեկ ազգի» ու սատանիստների կողմնակիցները, որոնք մի քանի տասնյակ երիտասարդներ էին, հոգեւորականներ ու հակաաղանդավորներ, չէին հեռանում, նրանք «արտադատարանական» բանավեճ սկսեցին` փորձելով յուրաքանչյուրն իր «ճիշտը» ապացուցել:
Քայքայիչ աղանդներից տուժածների օգնության կենտրոն հասարակական կազմակերպության ղեկավար Ալեքսանդր Ամարյանը կողմերին խորհուրդ էր տալիս պատճառները գտնել, հետո նոր կռվել:

   «Մեկ ազգ» դաշինքի համանախագահ Գոռ Թամազյանն ընդունում է, որ Բայանդուր Պողոսյանի հասցեին ասվածն իր մեջ իսկապես «գռեհիկ խոսք է պարունակում», սակայն գտնում է, որ կուսակցությունը պատասխանատվություն չի կրում իր անդամի` Կարապետ Թումանյանի «ինքնագլուխ» արած հայտարարության համար: Aravot.am-ի հետ զրույցում Գոռ Թամազյանն ասաց. «Կարապետ Թումանյանը դիմում է ներկայացրել դատարան` հայտնելով, որ ինքն է դրա հեղինակը: Բացի այդ, նա ճաշակել է խիստ նկատողություն` ինքնագլուխ գործունեություն ծավալելու, մեզ չտեղեկացնելու եւ գռեհիկ խոսք օգտագործելու համար: Մենք ընդունում ենք քննադատություն, բայց զրպարտանք, վիրավորանք չենք ընդունում»:  
 Այդուհանդերձ, Կարապետ Թումանյանը հակընդդեմ հայցով դիմել է դատարան: Ըստ Գոռ Թամազյանի. «Բայց մենք ողջունում ենք այն պահանջները, որոնք կան հակընդդեմ հայցում, այն է` «Անտիմեկազգ» էջը, որը լի է վիրավորանքներով ու զրպարտանքով, պետք է լուծարվի, այդ էջի ադմինիստրատորները պետք է հրապարակային ներողություն խնդրեն «Մեկ ազգ» դաշինքից, Հայ առաքելական եկեղեցուց ու «Հայոց արծիվներ» հ/կ-ի ղեկավար Խաչիկ Ասրյանից, որովհետեւ սրանք այն ուժերն են, որոնց դեմ տեղի է ունեցել զրպարտություն»:
   Արդեն դատարանի բակում Հայ առաքելական եկեղեցու ներկայացուցիչներից հետաքրքրվեցինք, թե ի պաշտպանություն ո՞ւմ են եկել, սատանիստների՞, որոնք, հոգեւորականների կարծիքով, մոլորյալներ են եւ պետք է դարձի գան, թե՞ «Մեկ ազգի»:
   «
Եկել եմ մանրամասնություններին ծանոթանալու»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց տեր Եղիշեն: Կոմիտաս վարդապետ Հովնանյանն էլ հավելեց՝ ազգային շահերի: Մեր հարցին հարցով պատասխանելով՝ Կոմիտաս վարդապետ Հովնանյանն ասաց. «Դուք ձեր ընտանիքի շա՞հն եք պաշտպանում, թե ինչոր Հանց Ջեյսոնի ընտանեկան շահերը: Եթե Ջեյսոնը մտնի ձեր ընտանիք ու սկսի ձեր ընտանիքը քայքայել, դուք ո՞ւմ ընտանիքի շահերը կպաշտպանեք: Մենք մեր ընտանիքի շահերն ենք պաշտպանում, որ հայ կինը մնա հայ կին, հայ տղամարդը ոչ թե դառնա մարմնավաճառ, այլ մնա հայ տղամարդ, ընտանիքի սյունն ու իր երկրի պաշտպանը»:

http://www.aravot.am/2012/04/02/55071/


 ԱՎԵԼԱՑՆԵԼ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՑԱՆՑԵՐՈՒՄ`  
  Թեմա: Հայտարարություններ | Դիտել են: 493
Ակցիաներ [1] Հայտարարություններ [33]
Մշակույթ [3] Տեսանյութեր [79]
Արտքաղաքականություն [8] Ներքաղաքականություն [12]
Գաղափարախոսություններ [11] Հարցազրույցներ [7]
Լուրեր [9]



 



www.mekazg.do.am ©