ՙՆԱՐՆՋԱԳՈՒՅՆ՚ ՎԵՐԱԴԱՍԱՎՈՐՈՒՄՆԵՐ ԽՈՐՀՐԴԱՐԱՆՈՒՄ ԵՎ ՓՈՂՈՑՈՒՄ - www.MekAzg.do.am - ՄԵԿ ԱԶԳ





Բլոգ » ՙՆԱՐՆՋԱԳՈՒՅՆ՚ ՎԵՐԱԴԱՍԱՎՈՐՈՒՄՆԵՐ ԽՈՐՀՐԴԱՐԱՆՈՒՄ ԵՎ ՓՈՂՈՑՈՒՄ
09:36
ՙՆԱՐՆՋԱԳՈՒՅՆ՚ ՎԵՐԱԴԱՍԱՎՈՐՈՒՄՆԵՐ ԽՈՐՀՐԴԱՐԱՆՈՒՄ ԵՎ ՓՈՂՈՑՈՒՄ
ՙՆԱՐՆՋԱԳՈՒՅՆ՚ ՎԵՐԱԴԱՍԱՎՈՐՈՒՄՆԵՐ ԽՈՐՀՐԴԱՐԱՆՈՒՄ ԵՎ ՓՈՂՈՑՈՒՄ
Ըստ ամենայնի` ամերիկացիները, տեսնելով, որ ԱԺ ընտրություններին չաշխատեց ՀՀԿ-ին մեկուսացնելու եւ մեծամասնություն ստանալու հնարավորությունից զրկելու տարբերակը, այժմ յուրահատուկ ՙմրցույթ՚ են հայտարարել, թե ով պետք է լինի ՙնարնջագույնների՚ միասնական թեկնածուն արդեն նախագահական ընտրություններին: Եվ ակնհայտ դարձավ, որ դա Ամերիկայեն վերադարձած Րաֆֆի Հովհաննիսյանը չէ: Սույն` ՙսարերը շուռ տալու՚ ձախողակ փորձի պահին ճողվածք ստացած բեղաթրաշ գործիչը հայտարարեց, որ նախագահական ընտրություններին չի առաջադրվելու: Եվ, ընդհանրապես, միգուցե խորհրդարան էլ չգա, քանզի իր մանդատ վերցնել-չվերցնելու հարցը դրեց նորընտիր վարչության վրա, ու այդ հարցը քննարկվելու է սեպտեմբերին, իսկ այժմ էլ ՙԺառանգություն՚ խմբակցության ղեկավար դարձավ բազում կուսակցություններ եւ սկզբունքներ փոխած Ռուբիկ Հակոբյանը: Պարզ է դառնում, որ Րաֆֆուն համարում են ձախողակ ՙխփված՚ խաղաթուղթ, իսկ ՙԺառանգությունը՚ լինելու է ընդամենը օժանդակ մի ուժ: Իսկ թե ում կվերապահվի միասնական թեկնածուի դերը` ցուցադրաբար ՀԱԿ-ը լքած Արամ Զ.-ի±ն, գերհոգնած ծեր ագռավ ԼՏՊ-ի±ն, Րաֆֆու փոքր-ինչ այլ տարատեսակ Օսկանյանի±ն, թե± դեռեւս անհայտ մեկին` դա կերեւա ժամանակի ընթացքում: 
Ուշագրավն այն է, որ քանի որ ԱԺ-ի ու կառավարության հարցում ՀՀԿ-ն վստահաբար լուծել է իր խնդիրը, ամերիկացիք հույսը դնում են ոչ թե խորհրդարանական, այլ արտախորհրդարանական ռեսուրսի վրա: Խորհրդարանը դիտարկվում է ընդամենը որպես ամբիոն, որպեսզի այդտեղ խառնակիչ ելույթներ ունենան ԲՀԿ-ի օսկանյանական ՙնարնջագույն՚ թեւի սակավաթիվ ներկայացուցիչները, ՀԱԿ-ի, ՙԺառանգության՚ եւ ՙԱզատ դեմոկրատների՚ լաչառներն ու լաչառուհիները, գումարած` 1-2 դաշնակ: Ամբիոն ձեռք բերելու խնդիրը, կարծես թե, շատ է կարեւորվում, քանզի ՀԱԿ-ը, որի ԱԺ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը հրապարակայնացրեց ընդդիմության միասնական թեկնածուի գաղափարը, այժմ էլ աղմուկ-աղաղակով ձգտում է տեր կանգնել եւ Երեւանի ավագանում ՀԱԿ-ի ունեցած մանդատներին, որոնք ժամանակին առհասարակ բանի տեղ չէին դրվել ՀԱԿ-ի կողմից: 
Դե, իսկ ինչ ռեսուրսներ ունեն ՙնարնջագույնները՚ փողոցում եւ լրատվական տարածքում: Դա, նախեւառաջ, ՀԱԿ-ի հանրահավաքների մշտական մասնակիցներն են, գումարած դաշնակցական շարքերը (եթե, իհարկե, ՀՅԴ-ում գերիշխող լինեն ՙնարնջագույն՚ տրամադրությունները), իսկ ինչ վերաբերում է ԲՀԿ-ի շարքերին, ապա այդտեղ գործնականում ամեն ինչ կախված է այն հանգամանքից, թե ինչքանով Ռոբերտ Քոչարյանին կհաջողվի ԲՀԿ-ի վրա փաթաթել ՙնարնջագույն՚ գործելակերպը: Դե, բնականաբար, մոբիլիզացիայի ենթակա են եւ գրանտածիծների միջոցով պաշտպանության տակ վերցված տարատեսակ ագրեսիվ փոքրամասնությունները: 
Ըստ ամենայնի` հենց Ռոբերտ Քոչարյանի շնորհիվ է, որ ԲՀԿ-ի հիմնական քարոզչամիջոցը` հայտնի հեռուստաընկերությունը, արդեն բավականին տեւական ժամանակ է, ինչ որդեգրել է ՙնարնջագույն՚ ուղեգիծ, ու այդտեղ ամբիոն են ստանում արգահատելի փոքրամասնությունները, ծայրահեղ հակառուսական տրամադրություն ունեցող որոշ ամերիկամետներ եւ, իհարկե, ՙնարնջագույն՚ քաղաքական գործիչներ: Դե, ՀՀՇ-ական քարոզչամեքենան կա ու կա, Ռոբերտ Քոչարյանին մշտապես սպասարկող քարոզչամիջոցներն էլ այս պահին շարունակում են ՙնարնջագույն՚ ուղեգիծը, գումարած դրան` ձգտումը ամեն կերպ բորբոքելու ՙհակա՚ տրամադրություններ: Չմոռանանք, բնականաբար, օսկանյանական ՙՍիվիլնեթ՚ առցանց հեռուստաալիքը, որը վաղուց արդեն բլոգերները կնքել են ՙԶիբիլնեթ՚ անունով: Ու, բնականաբար, ռեսուրս է համարվում նաեւ ՙՖեյսբուքը՚, որը այս պահի դրությամբ աչքի է ընկնում ագրեսիվ ՙնարնջագույնների՚ առատությամբ, եւ իզուր չէ, որ համակարգչային առնետների այդ զանգվածին վերջերս սկսել է անհանգստացնել այն հանգամանքը, որ ոստիկանությունը վերջապես քայլեր է անում, որպեսզի հայտնաբերի ՙՖեյսբուքի՚ կեղծ էջերի ստեղծողներին, որոնք դրա միջոցով կիբերհանցագործություններ են կատարել: 
Բայց բոլոր դեպքերում ստացվում է, որ ՙնարնջագույնների՚ ունեցած ռեսուրսը էապես կախված է Ռոբերտ Քոչարյանից: Դե, խոսքը նրա ստվերային գործողությունների մասին է, որ ուղղված են ԲՀԿ-ին ամբողջովին ընդդիմադիր գործելակերպի մղելուն, սակայն առայժմ զգացվում է ԲՀԿ-ի մեծամասնության խուլ դժկամությունը եւ ՙընդդիմություն՚ բառից խուսափելու ձգտումը, բայց պարզ չէ, թե ապագայում ինչով կավարտվի այդ ամենը: ՙՏղամարդկության՚ մասին բացառապես իշխանական լծակները ունենալու ժամանակ բարձրաձայնող Քոչարյանը այժմ գործում է բացառապես ստվերում, ու գործելու հիմնական վեկտորն ուղղված է նրան, որպեսզի, ՙնարնջագույններին՚ ամենայն աջակցություն ցուցաբերելով, փորձի ճնշում գործադրել ՀՀԿ-ի վրա, ինչը դիտվում է որպես հնարավորություն 2013-ին իշխանության ներսում ծանրակշիռ լծակներ ձեռք բերելու: Բայց միաժամանակ այդպիսի ստվերային խաղերը բավականին վտանգավոր են պետականության համար, ու իշխանությունը միանգամայն ճիշտ կվարվի, եթե միջոցներ ձեռնարկի այդ խաղերը, դրանց կազմակերպիչներին ու կատարողներին չեզոքացնելու ուղղությամբ: Դա առավել եւս կարեւոր է, քանզի այժմ նույն Վաշինգտոնը Երեւանի վրա ճնշում բանեցնելու համար դիմում է եւ Բաքվի օգնությանը: 


 ԱՎԵԼԱՑՆԵԼ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՑԱՆՑԵՐՈՒՄ`  
  Թեմա: Լուրեր | Դիտել են: 517
Ակցիաներ [1] Հայտարարություններ [33]
Մշակույթ [3] Տեսանյութեր [79]
Արտքաղաքականություն [8] Ներքաղաքականություն [12]
Գաղափարախոսություններ [11] Հարցազրույցներ [7]
Լուրեր [9]



 



www.mekazg.do.am ©