Մտքիս ծայրով նման բան անցնել չէր կարող, ամեն ինչ անսպասելի էր. Վարդան Օսկանյան - www.MekAzg.do.am - ՄԵԿ ԱԶԳ





Բլոգ » Մտքիս ծայրով նման բան անցնել չէր կարող, ամեն ինչ անսպասելի էր. Վարդան Օսկանյան
09:04
Մտքիս ծայրով նման բան անցնել չէր կարող, ամեն ինչ անսպասելի էր. Վարդան Օսկանյան

Մտքիս ծայրով նման բան անցնել չէր կարող, ամեն ինչ անսպասելի էր. Վարդան Օսկանյան


ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը, այսօր «Կենտրոն» հեռուստաընկերության` «Ուրվագիծ» հաղորդածշարի եթերում նշեց, որ իր համար ՀՀ ԱԱԾ կողմից քրեական գործի հարուցումն անսպասելի է եղել:

 

«Մտքիս ծայրով նման բան անցնել չէր կարող ինձ համար ամեն ինչ եղել է անսպասելի: Ես իմ հայտարարությունների մեջ էլ հայտարարել եմ, որ քաղաքականության նման գործելաոճը ընդունելի չէ ինձ համար»,- հաղորդաշարի ժամանակ ասաց Վ. Օսկանյանը:

 

ՀՀ ԱԺ պատգամավորն իր խոսքում նշեց, որ իր արարքի մեջ կրիմինալ ոչ մի արարք չի եղել, և ինքը միշտ գործել է օրենքի շրջանակներում: Վերջինս զարմանք է հայտնում թե ինչու է գործը քննում ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը:

«Զարմանում եմ, թե ինչու է գործը քննում ազգային անվտանգությունը, չէ որ ուրիշ մարմիններ էլ կան, որոնք կարող են նման բաները քննել»,- ասաց Վ. Օսկանյանը:

 

Իր խոսքում նա նշել է, որ «ինքը կրիմինալ չէ, և չէր կարող նման չարաշահումներ կատարել»:

«Ես նման բան չէի կարող կատարել, և ոչ էլ «Սիվիլիթասը» կաներ նման բան: Թող այն ժամանակ մտնեին մի հատ նայեին, թե այդ գումարները ոնց են ծախսվում»,- նշեց. Վարդան Օսկանյանը:

 

Հիշեցնենք, որ ՀՀ ԱԺ 5-րդ գումարման պատգամավոր Վարդան Օսկանյանը հունիսի 11-ին հրավիրվել էր ՀՀ ԱԱԾ` փողերի լվացման գործով ցուցմունք տալու: Նույն օրը նա հայտարարություն էր տարածել, որ իր հանդեպ տեղի է ունենում քաղաքական հետապնդում, որին հաջորդել էր ՀՀ ԱԺ փոխխոսնակ, Հայաստանի հանրապետական կուսակցության մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովի պատասխանը:

«Ի գիտություն պարոն Օսկանյանի` Հայաստանում քաղաքական հետապնդումների ժամանակը վաղուց անցել է»,- ասել էր նա:

 

Այսօր` հունիսի 12-ին արդեն ՀՀ ԱԱԾ քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ ՀՀ քր. Օր-ի 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով, որի դեպքում մեղադրյալը դատապարտվում է 6-12 տարի ազատազրկմամբ` գույքի առգրավմամբ:

 

Քրեական գործ հարուցելուց հետո Վարդան Օսկանյանը այսօր ևս Facebook սոցիալական ցանցի իր էջում գրել է, որ ինքը համոզված է, որ իր հանդեպ իրականացվում է քաղաքական հետապնդում:

 

Նշենք նաև, որ ՀՀ սահմանադրության 66-րդ հոդվածի համաձայն, պատգամավորին չի կարելի որպես մեղադրյալ ներգրավել, կալանավորել կամ նրա նկատմամբ դատական կարգով վարչական պատասխանատվության ենթարկելու հարց հարուցել՝ առանց Ազգային ժողովի համաձայնության:

http://www.tert.am/am/news/2012/06/13/oskanyan-urvagic/



 ԱՎԵԼԱՑՆԵԼ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՑԱՆՑԵՐՈՒՄ`  
  Թեմա: Լուրեր | Դիտել են: 499
Ակցիաներ [1] Հայտարարություններ [33]
Մշակույթ [3] Տեսանյութեր [79]
Արտքաղաքականություն [8] Ներքաղաքականություն [12]
Գաղափարախոսություններ [11] Հարցազրույցներ [7]
Լուրեր [9]



 



www.mekazg.do.am ©