Երեկ և այսօր մի խումբ երիտասարդներ մայրաքաղաքի տարբեր թաղամասերում այցելում են բնակարաններ և բաժանում են «Մեկ ազգ» կազմակերպությունների դաշինքի համանախագահ Գոռ Թամազյանի ստորագրությամբ թռուցիկներ, որտեղ ասվում է.
«Եհովայի վկաները,մորմոնները, հիսունականները, կյանքի խոսքը, հոգեգալստականները, բողոքականները և այլն. սրանք բոլորն աղանդներ են և հովանավորվում են արևմուտքից, և ոչ մի կապ չունեն մեր Հայ Առաքելական եկեղեցու հետ: Օրինակ՝ աղանդներից «Եհովայի վկաները» հովանավորովում են ԱՄՆ-ի ոչ փաստացի մայրաքաղաքա Նյու Յորքից, իսկ նրանց նպատակը մեկն է՝ Հայոց ազգին վերածել խավարամիտ, ստրկամիտ, իր հոգևոր արմատները ուրացող քաղաքացիական պարտքից խույս տվող զոմբիացված ամբոխի: Մեր բոլորիս բարոյական պարտքն է տեր կանգնել մեր ազգային հոգևոր դիմագծին, մեր հողին ու մեր ազգային Հայ Առաքելական եկեղեցուն: Յուրաքանչյուր հայ, իր հարկում, իր բակում պետք է ծավալի համաժողովրդական պայքար, հակազդելով աղանդների հակաազգային, քայքայիչ գործունեությանը»:
Հատկանշական է, որ այս դեպքում «Մեկ ազգ»-ը որդեգրել է այն նույն գործելաոճը, որը սովորաբար կիրառում են աղանդավորները:
Աղբյուրը՝ asekose.am
Հղումը պարտադիր է