Մեկ ազգ կազմակերպությունների դաշինքը դեմ է բռնություններին... - www.MekAzg.do.am - ՄԵԿ ԱԶԳ





Բլոգ » Մեկ ազգ կազմակերպությունների դաշինքը դեմ է բռնություններին...
19:08
Մեկ ազգ կազմակերպությունների դաշինքը դեմ է բռնություններին...

Հայ ժողովուրդը պետք է Հայ Առաքելական եկեղեցու պատգամներով ապրի եւ չպետք է տուրք տա Արեւմուտքից ներմուծված սին արժեքներին` ազատ բարքեր, համասեռամոլություն եւ այլն. yerkir.am-ի հետ զրույցում ասաց «Մեկ ազգ» դաշինքի համանախագահ Գոռ Թամազյանը:
 
Թեեւ «Մեկ ազգը» հայտնի է իր խիստ հայացքներով ընդդեմ համասեռամոլության եւ աղանդների, սակայն դեմ է նաեւ բռնությամբ որեւէ հարց լուծելուն: Անդրադառնալով վերջերս DIY ակումբը հրկիզելուն` Գ. Թամազյանն ասաց. «Պայթեցնելուն մենք դեմ ենք, մենք կողմնակից ենք, որ հակաքարոզչության տեսքով լինի պայքարը: Մենք ողջունում ենք օրենքի դաշտում պայքարը»:
 
Դիտարկմանը, թե երբեմն հենց «Մեկ ազգին» են կասկածում այդ արարքի մեջ, Գ. Թամազյանը պատասխանեց, թե նման մտքերը քաղաքական միտում ունեն. «Մենք, բացի համասեռամոլությունն ու աղանդավորությունը դատապարտելուց, նաեւ քաղաքական մի շարք լիբերալ ճամբարների դեմ ենք պայքարում, որոնք շահագրգռված են, որ «Մեկ ազգի» քաղաքական համբավն անկում ապրի»: 


 ԱՎԵԼԱՑՆԵԼ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՑԱՆՑԵՐՈՒՄ`  
  Թեմա: Հայտարարություններ | Դիտել են: 467
Ակցիաներ [1] Հայտարարություններ [33]
Մշակույթ [3] Տեսանյութեր [79]
Արտքաղաքականություն [8] Ներքաղաքականություն [12]
Գաղափարախոսություններ [11] Հարցազրույցներ [7]
Լուրեր [9]



 



www.mekazg.do.am ©