ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ, ԹԵ ԳՈՄԻԿՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆ... - www.MekAzg.do.am - ՄԵԿ ԱԶԳ





Բլոգ » ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ, ԹԵ ԳՈՄԻԿՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆ...
09:37
ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ, ԹԵ ԳՈՄԻԿՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆ...
Մարդու իրավունքների պաշտպանը կրկին զբաղված ու տոգորված է ՙմիագույն՚ բազմազանության շքերթ հիշեցնող գաղափարներով: Այն ժամանակ, երբ ազգս դեռ շարունակում է տոնել սանհանգույցային կերպար Ծոմակի Հայաստանից հեռանալը, օրերս Ջրվեժում նույնասեռականների պաշտպաններ են հայտնվում: Ոմն միագույն-բազմազան քաղաքացի` հիշելով իր երբեմնի ՙինքնասիրությունը՚, դիմել ու բողոքել է պաշտպանին, թե Ջրվեժ համայնքի Բանավան-Քոչինյան փողոցում գտնվող սյուներին փակցված են պաստառներ ՙԴատապարտեք նույնասեռականությունը բովանդակությամբ: Արի ու տես, որ օմբուդսմենը վերոնշյալ քաղաքացուն ՙգունաթափելու՚ փոխարեն, անմիջապես արձագանքում ու գրություն է ուղարկում Կոտայքի մարզի Ջրվեժ համայնքի ղեկավարին` պահանջելով վերացնել նմանատիպ բոլոր պաստառները: 
Պաշտպանի կողմից նույնասեռականի ՙազիզ խաթրը՚ չկոտրելու նման շահագրգռվածությունը պարզելու համար դիմեցինք Մարդու իրավունքների պաշտպանի մամուլի բաժնի մասնագետ ԱՆՈՒՇ ԴԱՆԻԵԼՅԱՆԻՆ.
- Պաշտպանն այս պահին արձակուրդում է, եթե դուք ուզում եք պաշտպանի կարծիքն իմանալ, պետք է սպասեք մինչեւ կվերադառնա արձակուրդից:
Ինչեւէ, պաշտպանի մեկնաբանությունը չստանալով` ՙԻրավունքը՚ դիմեց համասեռամոլության դեմ պաստառների փակցման ու վերջիններիս դեմ պայքարի գործում վարպետացած ՙՄԵԿ ԱԶԳ՚ դաշինքի համանախագահ ԳՈՌ ԹԱՄԱԶՅԱՆԻՆ.
- Մենք դատապարտում ենք համասեռամոլությունը, քանի որ հայ քրիստոնյաներ ենք, իսկ այդ երեւույթները հակաքրիստոնեական են: ՙՄԵԿ ԱԶԳ՚-ն ընդհանրապես առաջնորդվում է երեք գաղափարով` մեկ ազգ, մեկ հայրենիք, մեկ եկեղեցի, որն, իհարկե, Հայ առաքելական եկեղեցին է: Հայ հասարակությունը պետք է դատապարտի այս երեւույթը, անկախ նրանից, մենք միջազգային պարտավորություններ ստորագրել ենք, թե` ոչ: Եթե հայ քրիստոնյա ենք, ապա պետք է առաջնորդվենք պատվիրաններով, որոնք մեզ դավանել են Հայ Առաքելական եկեղեցին եւ մեր նախնիները: Այնպես որ, մենք վճռական ենք, ունենք մեր կտրուկ մոտեցումը ու միշտ դատապարտելու ենք  համասեռամոլության երեւույթը: Եվ, իհարկե, այդ ամենը իրականացնելու ենք ուղիղ ճանապարհներով, առանց ինչ-որ հակաօրինական մոտեցումների:
- Պարոն Թամազյան, իսկ ինչպես կբացատրեք պաշտպանի մոտեցումը այս երեւույթին, միթե օմբուդսմենը պատրաստ է պաշտպանել համասեռամոլներին այն ամեն ինչից, ինչն իրենց դուր չի գալիս:
- Կարծում եմ, որ ընդհանրապես համասեռամոլությունը մեր երկրում կամ նրանք, ովքեր տուրք են տալիս համասեռամոլության երեւույթին,  դրանք բոլորը հիմնականում գրանտակեր կազմակերպություններ են, որոնք դրա դիմաց աշխատավարձ են ստանում, որպեսզի մեր երկրում տարածեն անբարոյական երեւույթներն ու կազմալուծեն քրիստոնյայի բարոյական նկարագիրը եւ արդյունքում բարոյական սկզբունքն անկում ապրի, որը կսպառնա նաեւ երկրի պետականության նկարագրին: 

Կան որոշ վրիպումներ Իրավունքի լրագրողի կողմից...  ներկայացնում ենք ,այնպես  ինչպես եղել է հարցազրույցը Մեկ ազգ կազմակերպությունների դաշինքի համանախագահ`Գոռ Թամազյանի հետ



 ԱՎԵԼԱՑՆԵԼ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՑԱՆՑԵՐՈՒՄ`  
  Թեմա: Հարցազրույցներ | Դիտել են: 909
Ակցիաներ [1] Հայտարարություններ [33]
Մշակույթ [3] Տեսանյութեր [79]
Արտքաղաքականություն [8] Ներքաղաքականություն [12]
Գաղափարախոսություններ [11] Հարցազրույցներ [7]
Լուրեր [9]



 



www.mekazg.do.am ©