17:05 - 12.12.2012
Այսպիսով` շուրջ 2 տարի տևած ներկայացումն ավարտվեց: ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը հայտարարել է, որ չի առաջադրվելու փետրվարին կայանալիք նախագահական ընտրություններում: Ելնելով դրանից` ԲՀԿ-ն էլ որոշել է առաջադրվելիք թեկնածուներից որևէ մեկին չսատարել: Այլ կերպ ասած` ԲՀԿ-ն ֆորմալ առումով որոշել է որևէ ձևաչափով ընտրություններին չմասնակցել կամ պահպանել քաղաքական չեզոքություն:
Ծառուկյանի չառաջադրվելն անակնկալ չէր: Որ այսպիսի հանգուցալուծում է լինելու, yerkir.am-ը գրել է դեռ ամիսներ առաջ: Իսկական անակնկալը ԲՀԿ-ի կայացրած երկրորդ որոշումն է` որևէ թեկնածուի չսատարելու մասին, մի պարագայում, երբ դեռևս որևէ քաղաքական ուժ կամ անհատ, բացառությամբ Սերժ Սարգսյանի և Րաֆֆի հովհաննիսյանի, առաջադրվելու մասին հայտարարություն դեռ չի արել, այսինքն` դեռ ամեն ինչ չափազանց անորոշ է: Այս հանգամանքը թույլ է տալիս անելու մի քանի դատողություն:
Առաջին` Գագիկ Ծառուկյանի առաջադրվել-չառաջադրվելը բացարձակապես կապ չուներ հանրային պահանջարկի հետ, որքան էլ դա համոզելու համար ԲՀԿ-ում կուրծք էին ծեծում: Սա կոնյուկտուրային իրողություններից բխած քայլ էր` պայմանավորված կոնյունկտուրային կուլիսային բանակցություններով ու հարաբերություններով: Եվ այդ հարաբերություններում ի հայտ եկած խնդիրները կամ գուցե պայմանավորվածությունները հանգեցրին նրան, որ այսօր Ծառուկյանը պետք է հենց այսպիսի որոշմամբ հանդես գար: Եթե առաջադրվելու հիմքը ոչ թե դա լիներ, այլ հասարակության կամ կուսակցության պահանջը, ապա Ծառուկյանը ոչ թե պետք է անցած այս ողջ ամիսների ընթացքում նույն այդ հանրությանն ու կուսակցականներին պահեր շարունակական սպասողականության մեջ` զուգահեռաբար Սերժ Սարգսյանի հետ վարչապետի պաշտոնի շուրջ գործարքային բանակցություններ վարեր, այլ պարզ ու հստակ, հենց սկզբից հայտարարեր, որ առաջադրվելու է ու ստիպեր թե' իշխանությանը և թե' ընդդիմությանը իրենց քաղաքականությունը կառուցել` ելնելով հենց այդ իրողությունից:
Նորմալ երևույթ չէ, երբ ԱԺ-ում մեծությամբ երկորդ խմբակցությունն ունեցող, մոտ 400 հազար քվե ունեցող կուսակցության ղեկավարը, որը հայտարարում է այլընտրանքային ուժ լինելու մասին, ոչ միայն ունեցած այլընտրանքային ծրագրերը, նպատակներն իրագործելու համար թեկնածու չի առաջադրում, այլ որոշում է չեզոքություն պահպանել: Նման ուժի համար այսօրվա իրավիճակում չեզոքությունը հավասարազոր է դասալքության:
Երկրորդ` ընտրություններին որևէ ձևաչափով չմասնակցելու որոշմամբ Գագիկ Ծառուկյանը, ուզի թե չուզի, ընդունի, թե չընդունի, կրկին գործում է կոնյունկտուրայի շրջանակում և բացառապես իշխանության շահերի համատեքստում: Որովհետև չեզոք դիրք գրավելը նշանակում է անորոշության մատնել սեփական հսկայական ընտրազանգվածին: Իշխանությանը հնարավորություն է տրվում նրանց մեծամասնության քվեի հետ վարվելու սրտների ուզածի պես: Իսկ այդ ընտրազանգվածը ոչ թե 10-15 տոկոս է, այլ 30-35, այսինքն` այնպիսի մի քանակ, որը կարող է ազդել ցանկացած ընտրության արդյունքների վրա: ԲՀԿ-ն հրաժարվում է տեր կանգնել իր այդ ռեսուրսին, նրան մատնում ինքնահոսի և հրաժարվում լինել քաղաքական գործոն:
Երրորդ` հատկապես որևէ թեկնածուի չսատարելու մասին որոշումը բացահայտում է այն իրական նպատակները, որոնք ԲՀԿ-ն դրել էր թե' ընդհանրապես այլընտրանքայնություն խաղալու, թե' առավել ևս միասնական օրակարգով ընդդիմության դաշտը կոնսոլիդացնելու և միասնական թեկնածուով հանդես գալու առաջարկի քողի ներքո: Դուրս գալով խաղից`ԲՀԿ-ն ուղղակի հաստատեց, որ դրանք իր համար ընդամենը կազմել են իշխանության հետ բանակցություններում օգտագործելու տակտիկական հնարանքներ ու գործիքներ: Երբ այդ գործիքների անհրաժեշտությունն այլևս չկա, առանց պատասխանատվության կարելի է դրանք դեն շպրտել ու պոչն անշառ ետ քաշել:
Եթե ԲՀԿ-ն բավականաչափ պատասխանատու լիներ և բավականաչափ հարգանք ու ազնվություն ունենար իր գործընկերների և հատկապես` նրանից սպասելիքներ ունեցող հասարակության նկատմամբ, ապա գոնե բարոյական նկատառումներից ելնելով պետք է սպասեր, մինչև պարզ կլիներ, թե ովքեր են առաջադրվելու և ըստ այդմ որոշեր` արժե՞ հանուն իր իսկ կողմից առաջինը շրջանառության մեջ դրված այդ նպատակների նրանցից որևէ մեկին սատարել, թե՞ ոչ: Թե' հիմա, թ'ե այս ամբողջ ընթացքում, Ծառուկյանն առաջնորդվել է հայտնի` «Եթե ոչ ես, ուրեմն` ոչ ոք» կամ «Ինձնից հետո` թեկուզ երկրաշարժ» եսակենտրոն սկզբունքներով: Կարելի է պատկերացնել, թե ինչ վիճակի մեջ էին հայտնվելու մյուս ուժերը, եթե ամբողջապես հավատային Ծառուկյանի «այլընտրանքայնությանն» ու վճռականությանը և նրան սկզբից ևեթ սատարելու որոշում կայացնեին: Եվ գուցե լավ է, որ փուչիկը հենց այս փուլում պայթեց: Ինչպես ասում են` լավ է ուշ, քան ուշացած: Ամենեւին պետք չէ զարմանալ, թե ինչու էր ի սկզբանե ԲՀԿ-ն իրեն սատարող շրջանակներին լարում ընդիմադիր ուժերի ուղղությամբ: Պարզ է ` փուչիկի պայթունի ձայնը թուլացնելն ու այն ընդդիմադիրների վրա բարդելու ցանկությունն էր նման կեցվածքի պատճառը, բայց արդյո՞ք միայն դա...
Գևորգ Դարբինյան
http://www.yerkir.am/am/news/15822.htm
Րաֆֆին ,լիբերալիզմն ու ԱՄՆ-ը
Րաֆֆի Հովհաննիսյանն այն քաղաքական գործիչներից է, ով ոչ միայն զուրկ է խարիզմատիկ բնավորությունից ,այլ նաև գաղափարական ես-ից ու դրա լավագույն ապացույցը 2009 թ,երբ նա համայն հայությանը հայտարարեց, որ էլ ցանկություն չունի իր քաղաքական պայքարը շարունակելու` հանուն հայության պայծառ ապագայի, ու բախտի քմահաճույքին թողեց ինչպես իր, այնպես էլ իր հոր` ԱՄՆ-ի քաղաքացի, միլիոնատեր ,ԱՄՆ-ի պետական գործիչների քաղաքական վստահությունը վայելող` Ռիչարդ Հովհաննիսյանի աջակցությամբ կազմավորված <<Ժառանգություն>> կուսակցությունը, ուր կան այնպիսի գործիչներ, ովքեր բարոյական իրավունք չունեն նույնիսկ խոսելու ո’չ սոցիալական արդարությունից, ո’չ էլ ժողովրդավարությունից, քանի որ վերջիններս այնքան քաղաքական ճամբարներ են փոխել, սեփական նկրտումները բավարարելու համար ,որ այլևս նրանց սին ,պոպուլիզմով հագեցած հայտարարություններն արժեք չեն ներկայացնում ազգային ուժերի համար. բախտի քմահաճույքին այդ նույն Րաֆֆի Հովհաննիսյանը թողեց նաև իր ընտրազանգվածին, այսինքն այն խոստումները, որ նա տվել էր այդ միամիտ հայերին,ովքեր կարծում էին ,թե Րաֆֆին 3-րդ ուժ է ,բայց ապագան ցույց տվեց ,որ Րաֆֆին իր թույլ բնավորությամբ, իր նմանների հետ երբեք չի կարող լինել այլընտրանք քաղաքական ուժ` հայ հանրության համար,ինչպես առաջ,այնպես էլ հիմա Րաֆֆին հանդիսանում է Լևոն Տեր-Պետրոսյանի ու նրա ապազգային ՀՀՇ-ի քաղաքական քմահաճույքների կամակատարր. լավագույն ապացույցը` 2008 թ նախագահական ընտրություններն, ուր այդ նույն իսկ այսօր այդ նույն Րաֆֆին իր <<Ժառանգություն>>կուսակցության դաշինքով`Րաֆֆին իրեն հռչակած 3-րդ ուժից շատ արագ վերածվեծ ապազգային ,հակասոցիալիստ, ՀՀՇ-ի ղեկավար `Լևոն Տեր-Պետրոսյանի մեծագույն պաշտպանի ու իր վրա վերցրեց արդեն ՀՀՇ-ի մեղքերը` հայ ազգին հասցրած ու դարձավ նրա քաղաքական ստվերը,
իր հետ ԱԺ տարավ նաև Ազատ դեմոկրատներ կոչեցյալ կուսակցությանը, ինչը հագեցած է նախկին հհշ-կաններով, այդ ապազգային,հակաժողովրդավար, հակասոցիալիստ գործիչներով, ովքեր մինչ օրս խորհրդակցում են իրենց կնքահոր `Լևոն Տեր-Պետրոսյանի հետ,լինելով ՀՀՇ-ի վերահսկիչ ձեռքը Րաֆֆի ճամբարում . տպավորություն է ստեղծվում,որ Րաֆֆի Հովհաննիսյանն ով տառապում է բնավորության թուլությամբ ու գաղափարական անսկզբունքայնությամբ, ով նույնիսկ ժամանակին ԱԺ նիստերին չէր բարեհաճում ներկայանալ, առանց Լևոն Տեր-Պետրոսյանի նույնիսկ չի կարող իր կուսակցության նիստերն ու համագումարներն անցկացնել . իսկ ինչ վերաբերում է նրա կուսակցության հայտարարություններին, որը լի ամբոխավարությամբ,սոցիալական ուղղվածության դեմագոգիայով. ի գիտություն մոլորված հայերին, հայտնենք,որ Րաֆֆի Հովհաննիսյանը կողմ է վճարովի բարձրագույն կրթությանը, վճարովի բժշկությանը, մասնավոր հատվածի գերակայությանը տնտեսական դաշտում,հետևաբար կողմ է վայրի կապիտալիզմին ,բայց շարունակում է չունևոր խավին նորից ստել, իբր ինքն իր հհշական դաշնակիցներով ծարավ է սոցիալական արդարությանը, Րաֆֆի Հովհաննիսյանն իր կուսակցությամբ կողմ է աղանդների ազատությանը, համասեռամոլության ազատությանը, հետևաբար, կողմ է `արևմուտքի կողմից մեր հայրենիքում իրականացվող ազգալուծման քաղաքականությանը ինչը վտանգավոր սպառնալիք է մեր ազգի ու Հայոց Պետականության գոյության համար .
էյ ողորմած պարո’ն Րաֆֆի Հովհաննիսյան, բա’վ է, որքան տուրք տվեցիք ապազգային գաղափարներին, բա’վ է, որքան վայրի լիբերալիզմ քարոզեցիք` ի հաշիվ ազգային արժեքների, բա’վ է, որքան ձեր ամերիկյան ժպիտով ձեր ընտրողներին թաքցրեցիք ձեր իրական` ապազգային,վայրի լիբերալ նկրտումները.
մենք, նժդեհականներս, երբեք չենք հանդուրժի արևմուտքի վստահությունը վայելող ձեր նման սին գործիչներին, ում համար մեծն Նժդեհի պատգամները խորթ են ,դուք ,որ տարիներ շարունակ լռում էիք, միայն թե Հայաստանի քաղաքացիություն ստանայիք, հիմա ձեզ դրել եք ազգի փրկիչի տեղ, խոսում եք արդարությունից ,բայց ձեր կողքին հանդուրժում եք Լևոն Տեր-Պետրոսյանին, ում օրոք հայ ժողովուրդը դարձավ մի բուռ, ում օրոք վայրի կապիտալիզմը դարձավ պետական քաղաքականություն, ում օրոք ազգային գաղափարախոսությունը հայտարարվեց կեղծ կատեգորիա, ում օրոք առաջին սահմանադրության հանրաքվեն անցավ զանգվածային կեղծումներով ,ում օրոք 1996 թ նախագահական ընտրություններն անցավ գերզանգվածային կեղծումներով, ուր տանկային շարասյուներով էին սպառնում սեփական ազգին միայն նրա համար, որ հայ ազգը բարոյապես հոգնել էր ՀՀՇ կոչեցյալից ու նրա ղեկավար `Լևոն Տեր-Պետրոսյանից, ով ուրացավ հայ ժողովրդի հավատը, ով իր կառավարման տարիներին միայն հեգնում էր իր իսկ ժողովրդին, ով այսօր քաղաքական դիմակ հագած` իրեն սրբի տեղ է դրել իր կողմից աճեցրած օլիգարխների հետ.:
Ողորմած պարոն `Րաֆֆի Հովհաննիսյան սկզբում ձեզ օգտագործեցին քաղաքական քամելիոն գործիչները, իսկ հետո` արդեն դուք սկսեցիք կամավոր բավարարել այդ նույն քամելիոն գործիչների անձնական նկրտումները .դուք ձեր թույլ բնավորությամբ երբեք չեք կարող հավակնել ,,ազգի փրկիչ,, տիտղոսին, դուք, նույնիսկ, չեք կարող տաս մարդ ղեկավարել , քանի որ դու’ք ունակ չեք ձեզ ղեկավարելու ,ուր մնաց դառնալու ազգի տրիբուն: Չլիներ ձեր ընտանեական ֆինանսական մեծ ռեսուրսները `ձեր կողքին ոչ ոք չեր կանգնի …
Մեկ ազգ կազմակերպությունների դաշինքի
համանախագահ` Գոռ Թամազյան
Հայ ժողովուրդը նորից նույնը չի ուզում ճաշակել` ողորմած պարոն Լևոն Տեր-Պետրոսյան