ԿՈՒԶԵՆԱՅԻՔ, ՈՐ ՁԵՐ ԵՐԵԽԱՆ ՆՐԱՆՑ ՆՄԱՆ ԴԱՌՆԱՐ՚ - www.MekAzg.do.am - ՄԵԿ ԱԶԳ





Բլոգ » ԿՈՒԶԵՆԱՅԻՔ, ՈՐ ՁԵՐ ԵՐԵԽԱՆ ՆՐԱՆՑ ՆՄԱՆ ԴԱՌՆԱՐ՚
18:28
ԿՈՒԶԵՆԱՅԻՔ, ՈՐ ՁԵՐ ԵՐԵԽԱՆ ՆՐԱՆՑ ՆՄԱՆ ԴԱՌՆԱՐ՚
ԵՍ ՈՒԶՈՒՄ ԵՄ ՀԱՄԱՍԵՌԱՄՈԼՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՆԵՐԻՆ ՀԱՐՑ ՈՒՂՂԵԼ` ԿՈՒԶԵՆԱՅԻՔ, ՈՐ ՁԵՐ ԵՐԵԽԱՆ ՆՐԱՆՑ ՆՄԱՆ ԴԱՌՆԱՐ՚
Երեկվա անցուդարձը դարձավ ակտուալ անեկդոտ.
մի բավականին ապահովված մարդ, որն ունի բարձր վարձատրվող աշխատանք, առանձնատուն, շքեղ մեքենա ու գործերը փայլուն են ընթանում, դիմում է տալիս երկրից արտագաղթելու: Նրան հարցնում են, թե ինչն է պատճառը:
- Վերաբերմունքը գոմիկների նկատմամբ:
- Բայց չէ որ նրանք կարծես թե պրոբլեմ չունեն:
- Ինձ տենդենցն է անհանգստացնում. Ստալինի օրոք նրանց գնդակահարում էին, Խրուշչովի եւ Բրեժնեւի օրոք` բանտարկում եւ ենթարկում հարկադիր բուժման, իսկ այսօր նրանց հանգիստ են վերաբերվում: Ես չեմ ուզում սպասել այն օրվան, երբ դա կդառնա պարտադիր:
Մինչ մեծամասնությունն ու առողջ հասարակությունը պայքարում են համասեռամոլության քարոզչության, DIY ակումբի սիրահար գեյլեսբիական ՙտոլերանտության՚ ակտիվիստների դեմ, վերջիններս որոշեցին ավելի հրապարակավ գործել:
ՙՀանրային տեղեկատվություն եւ գիտելիքի կարիք՚ հ/կ-ն, ինչպես նաեւ վերջին շրջանում ՙհեշտոցի մենախոսություններ՚ բեմադրող ՙԿանանց ռեսուրսային կենտրոն՚-ը երեկ երեւանյան կենտրոնական փողոցներում ցանկանում էր կազմակերպել ՙՄշակութային բազմազանության համաշխարհային օրվա՚ կապակցությամբ ՙբազմազանության՚ երթ, որն իր էությամբ ավելի  նման էր գեյլեսբիական անհաջող շքերթի: Սակայն, ինչպես ասում են ՙախորժակներին քացախ՚, երթի մասնակիցների քայլարշավը երեւանյան կենտրոնական փողոցներով խոչընդոտեցին բազմաթիվ այլ հասարակական կազմակերպություններ եւ ուղղակի առողջ մտածելակերպ ունեցող երիտասարդներ: Համասեռամոլություն քարոզող երթի անդամները` ՙբազմազանության՚ երթը վերածելով բազմաավազակության, փախան ով որտեղ կարող էր, նույնիսկ ոմանք ապաստան գտան Նկարիչների միության շենքում: Վերջիններիս ծրագիրը խափանվեց, մինչդեռ հակընդդեմ մասնակիցները ՙբազմազանության երթը՚ վերածեցին ռազմա-հայրենասիրական միջոցառման` հայրենասիրական երգերով, ՙգոմիկներին` Բաքու՚ եւ այլ վանկարկումներով:
Դեպքը յուրահատուկ էր նրանով, որ հանրությունը, ոստիկանությունն ու հոգեւորականությունը միակարծիք էին: Ի տարբերություն, ոստիկանների, որոնք ցածրաձայն բազմազանության երթի ընդդիմադիրներին ասում էին, որ համամիտ են իրենց հետ, բայց պահպանում են հասարակական կարգը, ներկա հոգեւորականները բացահայտ պայքարում էին ՙեվրոպամետ՚ աղտեղության դեմ:
Այս մասին ՏԵՐ ՇՄԱՎՈՆ քահանա ՂԵՎՈՆԴՅԱՆՆ ասաց. ՙԱյս ամենը հակամարդկային է ու ամենակարեւորը, հակաստվածային: Ինչի±ն հանդուրժենք, մենք մարդուն չենք ատում, մենք երեւույթն ենք ատում: Մեղավորը մեղավոր են, բայց մենք ատում ենք մեղքը, այլ ոչ թե մեղավորին: Նրանք հիվանդներ են, որոնք հասարակության մեջ իրենց տեղը չեն գտել: Մեր դերն է օգնել նրանց, որպեսզի նրանք ձերբազատվեն այդ չարիքից: Պարզապես ինչ-որ մի հոգեկան խնդիր է կամ հիվանդություն, որի պատճառով նրանք այդտեղ են հայտնվել՚: Իսկ թե ո±րն էր Տեր Շմավոնի ներկա գտնվելու նպատակը, վերջինս նշեց. ՙԵս ուղղակի եկել եմ, եթե կարիքը լինի, իմ խոսքն ասելու, պետք եղած դեպքում նաեւ հանդարտեցնելու: Մեր խնդիրն է ավելի կիրթ, մարդկային եւ քաղաքակիրթ տեմպերով առաջնորդվել, որովհետեւ բախումը ոչինչ չի կարող լուծել՚: Թե ինչպես պայքարել հայաստանյան համասեռամոլների դեմ, նա նշեց. ՙԱյս պահին չեմ կարող ասել, թե լուծումը որն եմ տեսնում: Պարզապես Երեւանի եւ հայերի պարագայում այնպես պետք է լինի, որ չխրախուսվի նրանց առաջխաղացումը, նրանց իրավունքները, միակ լուծումը սա է լինելու: Այսինքն` մենք չպետք է` ելնելով մեր մարդասիրությունից, ինչ-որ եվրոպական նորմերից, փորձենք իրենց ինչ-որ արտոնություններ տալ՚: ՙԲազմազանության երթը՚ խոչընդոտող երիտասարդների ինքնաբուխ ցույցի վերաբերյալ հավելեց. ՙԻհարկե, հարձակողական պետք չէ լինել, բռնությամբ ոչ մի հարց չի լուծվում: Պարզապես այս երիտասարդները այն առողջ զանգվածներն են, որոնք կարողացան արտահայտվել եւ ասել իրենց սրտից եկածը՚: ՙԲազմազանության երթերին՚ Տեր Ղեւոնդը միանշանակ դեմ է. ՙԱյ դա չեմ ընդունում, միակ բանը, որ մենք պետք է անենք, մենք ասելով նկատի ունեմ պետությունն ու պատկան մարմինները, ուղղակիորեն արգելենք հրապարակավ այդ տեսակ  քարոզչությունը, որը շատերին քաջալերում է, թեւ է տալիս: Ես վստահ եմ, որ այսօր եւ վաղը կհայտնվեն մարդիկ, որոնք կփորձեն պաշտպանել բոլոր համասեռամոլներին, թե թույլ տվեք նրանց իրենց իրավունքները պաշտպանեն: Եվ ես ուզում եմ այդ մարդկանց հարց ուղղել` կուզենայի±ք, որ ձեր երեխան նրանց նման դառնար, եթե այո, ապա գնացեք եւ քարոզեք: Երեսպաշտությամբ են զբաղվում բոլոր նրանք, որոնք փորձում են այդ երեւույթը պաշտպանել՚: Գտնվեցին մարդիկ, ովքեր հակադարձելով Տեր հորն ասացին. ՙԿան եկեղեցիներ, որոնք ընդունում են համասեռամոլությունը, օրինակ` բողոքական եկեղեցին՚ եւ ստացան պատասխանը. ՙԲողոքական եկեղեցին շփոթության մեջ է, վերջինս անգամ շներին է պսակադրում: Բողոքական եկեղեցին հենց բողոքական է դարձել այդ տեսակ երեւույթներ որդեգրելով: Իսկ Հայ առաքելական եկեղեցին չի ընդունել եւ չի կարող ընդունել այդ երեւույթը: Բացեք ՙԾննդոց գիրքը՚ եւ կարդացեք երկու քաղաքների` Սոդոմի եւ Գոմորի, ոչնչացման մասին: Ուղղակի մեր բախտը բերել է, մեր երկրում ունենք գոնե տասը արդար մարդ, որոնց շնորհիվ Աստված չի ոչնչացնում այս երկիրը: Աստված պահապան բոլորիդ... ՚: 
Համասեռամոլության դեմ պայքարի ակտիվիստները ընտրեցին նաեւ իրենց կարգախոսը. ՙԼույս Լուսավորչի հավատին, վայ ուրացողին՚ եւ հավատացրեցին, որ պայքարը շարունակվելու է: 
Եվ, իհարկե, ինչպես կարող է չշարունակվել եւ համընդհանուր արձագանք չգտնել այս պայքարը: Չէ± որ ոչ ոք չի հանդուրժի Վարդանանց քաջեր, արցախյան հերոսներ ունեցող երկրի անունը վարկաբեկեն ինչ-որ ՙռեսուրսային կենտրոններ՚ ու ծոմակներ:



 ԱՎԵԼԱՑՆԵԼ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՑԱՆՑԵՐՈՒՄ`  
  Թեմա: Ակցիաներ | Դիտել են: 676
Ակցիաներ [1] Հայտարարություններ [33]
Մշակույթ [3] Տեսանյութեր [79]
Արտքաղաքականություն [8] Ներքաղաքականություն [12]
Գաղափարախոսություններ [11] Հարցազրույցներ [7]
Լուրեր [9]



 



www.mekazg.do.am ©