«Ժողովուրդը բարոյական իրավունք չունի ներելու Լևոն Տեր-Պետրոսյանին» - www.MekAzg.do.am - ՄԵԿ ԱԶԳ





Բլոգ » «Ժողովուրդը բարոյական իրավունք չունի ներելու Լևոն Տեր-Պետրոսյանին»
12:14
«Ժողովուրդը բարոյական իրավունք չունի ներելու Լևոն Տեր-Պետրոսյանին»
«Ժողովուրդը բարոյական իրավունք չունի ներելու Լևոն Տեր-Պետրոսյանին»

Առաջիկա նախագահական ընտրությունների ընթացքում «Մեկ ազգ» դաշինքը չի սատարի որևէ կուսակցության։ «Մենք ոչ մեկին չենք ընտրելու, բայց մեր կողմից լինելու է ընդգծված հակաքարոզչություն արևմտամետ քաղաքական ճամբարի դեմ`Լևոն Տեր-Պետրոսյան, Րաֆֆի Հովհաննիսյան: Րաֆֆի Հովհաննիսյանն ընդգծված ամերիկամետ գործիչ է, որը պատրաստ է գա, Ծոմակի կողքին կանգնի ու ասի`պետք չէ Ծոմակին բարոյապես ճնշել, պետք է մտնել նրա դրության մեջ, աղանդները նորմալ են, միասեռականները նորմալ են: Մենք նժդեհական ենք, մենք չենք կարող նման քաղաքական ուժերին հարգել, առավել ևս՝ մի հատ էլ համակրենք, հետևներից գնանք: Ինչո՞ւ եմ ես համոզված, որ Րաֆֆի Հովհաննիսյանը միանշանական արևմտամետ գործիչ ա: Ոչ միայն նրա համար, որ իր դիրքորոշումները լիբերալ են, այլ նաև, որ իր ընտանեկան ունեցվածքը ԱՄՆ-ում ա»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Մեկ ազգ» դաշինքի համանախագահ Գոռ Թամազյանը:

Հարցին`արդյո՞ք ներկայումս Գարեգին Նժդեհի գաղափարախոսությամբ առաջնորդվող ՀՀԿ-ն լիարժեք ապրում է այդ գաղափարներով, Գ. Թամազյանը պատասխանեց. «Նույնիսկ իրանք չեն ասում դա, որ իրանք էլ են լիարժեք ապրում նժդեհական արժեհամակարգով: Օրինակ`ես հիշում են հետևյալը. Լևոն Տեր-Պետրոսյանը, որ ասել էր`նժդեհական ցեղակրոն գաղափարախոսությունն իր մեջ ունի ինչ-որ ռասիստական էլեմենտներ, գործող նախագահը Հանրապետական կուսակցության համագումարին առաջին հերթին դատապարտել էր Լևոն Տեր-Պետրոսյանի`Նժդեհին արժեզրկող այդ դիրքորոշումը, ու ասել էր`մենք համեստ նժդեհականներ ենք: Սա նշանակում է, որ իրանք նույնպես ընդունում են, որ իրանք լիարժեք նժդեհական արժեհամակարգով չեն ապրում: Դա ասելու բան չի, դա բոլորս էլ տեսնում ենք»:

Գոռ Թամազյանը նաև նշեց, որ «Մեկ ազգ» դաշինքն ընդունում է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի արտաքին քաղաքականությունը, բայց ոչ ներքինը. «Մենք նժդեհականներ ենք, բայց նաև սոցիալիստներ ենք, այսինքն՝ գործող նախագահի արտաքին քաղաքականությունը «Մեկ ազգ» դաշինքն ընդունում ա, քանի որ դա չի հակասում մեր պետության շահերին, բայց ներքին քաղաքականությունը չենք ընդունում, որովհետև մենք կողմ ենք, որ բարձրագույն կրթությունը լինի անվճար, բժշկությունը լինի անվճար, պետական հատվածը տնտեսական դաշտում գերակայի, որպեսզի օլիգարխներ չծնվեն»: Գոռ Թամազյանը նաև նշեց, որ գալիք նախագահական ընտրություններում հաղթանակ կտանի գործող նախագահը:

Հարցին`արդյոք Լևոն Տեր-Պետրոսյանը կսատարի՞ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը, Թամազյանը պատասխանեց. «Ի սկզբանե, երբ Լևոն Տեր-Պետրոսյանը ամբողջ ամառվա ընթացքում  ոչ մի միտինգ չարեց, սեպտեմբերին չարեց, ինքը արդեն մատնեց, ու իրեն մատնեց նաև իր ակտիվ գործիչ Դավիթ Շահնազարյանը, ով որ դուրս եկավ հիասթափված, այսինքն՝ իրանք դեմ էին պրոբարգավաճ կոմպրոմիսային քաղաքականությանը, դաշնակցային հարաբերություններին: Այդ մարդիկ դեմ էին, կտրուկ դուրս եկան, ու մատնեցին, որ կտրուկ փոխվել է գլոբալ կուրսը։ Լևոն Տեր-Պետրոսյանը հող է ստեղծում, ոտքը կախ է գցել, որ Բարգավաճ կուսակցությունը առաջադրվի, ու էդ ամբողջ զիլ մեքենան առճակատվի գործող ռեժիմի հետ`Հանրապետական կուսակցության պոտենցիալի հետ, ինքն էլ դառնա երրորդ ուժը: Եթե մի մարդ ասում ա՝ ազգային գաղափարախոսությունը կեղծ կատեգորիա է, եթե մի մարդ ասում ա՝ գնացե՛ք, պա՛րտք արեք, ապրե՛ք, էս տարի ինձնից ոչ մի բան չսպասեք, ինչի՞ մասին է խոսքը: Սովի տարիներին, իրա կառավարման տարիներին, իրա կառավարման օրոք եղել ա թալան երկրում  ընդգծված: 95 թվականի Սահմանադրության հանրաքվեն գերզանգվածային կեղծումներով է անցել, 96 թվականի նախագահականը՝ ևս: Ո՞ր դեմոկրատիայի մասին է խոսում Լևոն Տեր-Պետրոսյանը, ես, ճիշտն ասած, չեմ հասկանում: Ժողովուրդը բարոյական իրավունք չունի ներելու Լևոն Տեր-Պետրոսյանին: Լևոն Տեր-Պետրոսյանը վատ կառավարիչ է եղել, շատ բացասական, ապաշնորհ, ապազգային կառավարիչ է եղել»: Գ. Թամազյանը նաև նշեց, որ նույնիսկ, եթե Լևոն Տեր-Պետրոսյանը ցանկանա հանրահավաք անել, չի կարողանա, քանի որ այլևս զանգված չունի. «Լևոն Տեր-Պետրոսյանը իրականում արդեն վերածվել է լուրջ քաղաքական դիակի, պարզապես օգնել է պետք նրան, որ ինքը ընդմիշտ հեռանա քաղաքական ասպարեզից»:

«Մեկ ազգ» դաշինքի ներկայացուցիչը նշեց, որ Ազգային ժողովի պատգամավորներն առհասարակ չպետք է աշխատավարձ ստանան. «Ես այնտեղ, ճիշտն ասած, չունևոր մարդ չեմ նկատում: Նրանք բոլորը բիզնեսմեններ, միլիոնատերեր, կամ մոտ միլիոնատեր դառնալուն, կամ էլ միլիոնատերերի կողմից հովանավորվող միլիոնատերեր են: Ո՞նց հասկանանք: Դեռ մի հատ էլ աշխատավարձ են ստանում: Իմաստը ո՞րն է դրա»:

Անդրադառնալով Րաֆֆի Հովհաննիսյանի`Բաքու կատարած այցին՝ Գոռ Թամազյանը նշեց, որ նա չպիտի մասնակցեր կոնֆերանսին. «Բաքուն  դա մեր թշնամի երկիրն է: Անկախ նրանից՝ էնտեղ դրակա՞ն կոնֆերանս էր, թե՞ բացասական, մեր հայ գործիչը թքած պիտի ունենա նման կոնֆերանսների վրա, միանշանակ: Միջպետական հարաբերություններում միանշանակ կա նախագահ, արտգործնախարար: Դու որպես ի՞նչ ես գնում այնտեղ: Ի՞նչ: Քեզ դրել ես գործող արտգործնախարարի տե՞ղ: Ի՞նչ գիտես`մերոնք ի՞նչ են էնտեղ խոսացել, բանակցություններում ի՞նչ բաներ են շոշափել, որ գնաս, մի հատ էլ ավել բառ ասես, էդ հակահարված լինի: Ես մենակ մի բան գիտեմ, մինչև նախագահական ընտրությունները, բնականաբար, բոլոր քաղաքական ուժերին պետք է քաղաքական կապիտալ, լոկալ կոնֆլիկտներ: Ամբողջ ամառը քնած էին, արձակուրդն էին վայելում իրանց, հենց եկավ սեպտեմբերը, հիշեցին նորից ժողովրդի պրոբլեմները»:http://168.am/2012/12/08/151082.html



 ԱՎԵԼԱՑՆԵԼ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՑԱՆՑԵՐՈՒՄ`  
  Թեմա: Հարցազրույցներ | Դիտել են: 560
Ակցիաներ [1] Հայտարարություններ [33]
Մշակույթ [3] Տեսանյութեր [79]
Արտքաղաքականություն [8] Ներքաղաքականություն [12]
Գաղափարախոսություններ [11] Հարցազրույցներ [7]
Լուրեր [9]



 



www.mekazg.do.am ©