Ի գիտություն ` լևոնական ու րաֆֆիական հականժդեհական ճամբարներին,ինչպես նաև բլոգեր`<<փղիկներին>>… - www.MekAzg.do.am - ՄԵԿ ԱԶԳ





Բլոգ » Ի գիտություն ` լևոնական ու րաֆֆիական հականժդեհական ճամբարներին,ինչպես նաև բլոգեր`<<փղիկներին>>…
19:20
Ի գիտություն ` լևոնական ու րաֆֆիական հականժդեհական ճամբարներին,ինչպես նաև բլոգեր`<<փղիկներին>>…
Ի գիտություն ` լևոնական ու րաֆֆիական հականժդեհական ճամբարներին,ինչպես նաև բլոգեր`<<փղիկներին>>…

Մեկ ազգ կազմակերպությունների դաշինքը լի է անսպառ կամքով` իր պայքարը շա­րու­նա­կելու մեր հայրենիքում գործող աղանդավորության, համասեռա­մոլության,ազատ բարքերի, կոսմոպոլիտ արևմտամետ քաղաքական ուժերի դեմ, քանի որ ,,Մեկ ազգ դաշինք,,-ը հետապնդում է  մեկ նպատակ` Հայոց Պետականության թիկունքը, այսինքն, հայ հանրության գիտակցության մեջ վառ պահել բարոյական, ազգային արժեքների նկատմամբ ծարավը, իսկ այն սին հասարակական գործիչներն ու ուժերը, ովքեր փորձում են  ,,Մեկ ազգ դաշինք,,-ի ազգանվեր գործունեությունը խեղաթյուրել ու փնովել, մենք նրանց այնպես կհակազդենք` մեր ազգանվեր գործունեությամբ, որ նրանց սին գործունեությունից  կմնա լոկ ստվերը:

Իսկ նրանք, ովքեր փորձում են պատերազմող երկրի թիկունքում առկա ազգանվեր լոզունգների ներկայությունը դատապարտել, այն մեկ բանն է  փաստում, որ այդ ուժերը շահագրգռված են, որ հայ հանրությունը տուրք տա արևմուտքից ներմուծվող սին գաղափարներին` գաղափարներ, որոնք վերջին քսան տարում բարոյապես կազմալուծեցին հայ քրիստոնյայի կերպարը,    բայց այդ նույն գաղափարների տերերը` ԱՄՆ-ում նստած, մի բան հաշվի չեն առել, որ նժդեհականները երբեք չեն դավի իրենց իսկ կողմից որդեգրած գաղափարներին  ու ոչ թե կպաշտպանվեն ապազգային ուժերից լոկ հայտարարություններ անելով, այլ իրենց ազգանվեր ակցիաներով իրենք կգրոհեն մեր հայրենիքում առկա բոլոր  կոսմոպոլիտ, արևմտամետ քաղաքական ճամբարների դեմ, ովքեր հեգնում են ազգային գաղափարախոսությունն ու իրենց ետևից կտանեն  հայ քրիստոնյաների մի հոծ բանակ …  

 Էյ ողորմած  պարոն գլոբալիստնե’ր, ամերիկյան դոլարներով հագեցած ձեր  քսակները ձեզ չեն փրկի …

 

 

,,Մեկ ազգ կազմակերպությունների դաշինք,,-ի համանախագահ` Գոռ Թամազյան 



 ԱՎԵԼԱՑՆԵԼ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՑԱՆՑԵՐՈՒՄ`  
  Թեմա: Հայտարարություններ | Դիտել են: 584
Ակցիաներ [1] Հայտարարություններ [33]
Մշակույթ [3] Տեսանյութեր [79]
Արտքաղաքականություն [8] Ներքաղաքականություն [12]
Գաղափարախոսություններ [11] Հարցազրույցներ [7]
Լուրեր [9]



 



www.mekazg.do.am ©