Հիշողության թարմացում․․․«Մակրոնը հայ ժողովրդի պատմության ամենամեծ թշնամիներից է»․ Էդգար Ղազարյան - www.MekAzg.do.am - ՄԵԿ ԱԶԳ





Բլոգ » Հիշողության թարմացում․․․«Մակրոնը հայ ժողովրդի պատմության ամենամեծ թշնամիներից է»․ Էդգար Ղազարյան
14:42
Հիշողության թարմացում․․․«Մակրոնը հայ ժողովրդի պատմության ամենամեծ թշնամիներից է»․ Էդգար Ղազարյան

Հիշողության թարմացում․․․«Մակրոնը հայ ժողովրդի պատմության ամենամեծ թշնամիներից է»․ Էդգար Ղազարյան

«Մակրոնը հայ ժողովրդի պատմության ամենամեծ թշնամիներից է»․ Էդգար Ղազարյան 13:42, 16.09.2024 | mamul.am 8769 | 3

«Մակրոնը հայ ժողովրդի պատմության ամենամեծ թշնամիներից մեկն է։ Որովհետև բոլոր այն չորս անձինք, ովքեր Պրահայում ստորագրել են հոկտեմբերի 6-ի հայտարարությունը, որով Արցախը հանձնվել է Ադրբեջանին, հայ ժողովրդի պատմության թշնամիներն են։ Նրանք են՝ Նիկոլ Փաշինյան, Իլհամ Ալիև, Շառլ Միշել, Էմանուել Մակրոն»,- «Հայելի» ակումբում ասուլիսի ժամանակ ասել է հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը։ «Ընդ որում, ի տարբերություն Ալիևի, մյուս երեքն օրենք են խախտել։ Որովհետև 2017-ին եղել է Հայաստանի և Եվրոմիության ՍԵՊԱ-ի համաձայնագիրը, որը վավերացվել է Հայաստանի խորհրդարանի, ԵՄ խորհրդարանի և Ֆրանսիայի խորհրդարանի կողմից։ Այդ համաձայնագրում կա կետ, որը վերաբերում է Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորմանը, և որը պետք է լուծվի միայն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությամբ։ Այսինքն, Մակրոնը, այդ փաստաթուղթը ստորագրելով, խախտել է իր երկրի խորհրդարանի և իր անդամակցությամբ միջազգային կազմակերպության խորհրդարանի կողմից վավերացված փաստաթղթի դրույթները»,- նշել է Ղազարյանը։



 ԱՎԵԼԱՑՆԵԼ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՑԱՆՑԵՐՈՒՄ`  
  Թեմա: Արտքաղաքականություն | Դիտել են: 1390
Ակցիաներ [1] Հայտարարություններ [33]
Մշակույթ [3] Տեսանյութեր [86]
Արտքաղաքականություն [17] Ներքաղաքականություն [34]
Գաղափարախոսություններ [11] Հարցազրույցներ [9]
Լուրեր [12]



 



www.mekazg.do.am ©