ՀԵՌԱՑԻ'Ր ԼԵՎՈՆ, ՀԱՅԱՍՏԱՆԸ ՔԵԶ ՀԱՄԱՐ ՓՈՐՁԱԴԱՇՏ ՉԷ - www.MekAzg.do.am - ՄԵԿ ԱԶԳ





Բլոգ » ՀԵՌԱՑԻ'Ր ԼԵՎՈՆ, ՀԱՅԱՍՏԱՆԸ ՔԵԶ ՀԱՄԱՐ ՓՈՐՁԱԴԱՇՏ ՉԷ
09:39
ՀԵՌԱՑԻ'Ր ԼԵՎՈՆ, ՀԱՅԱՍՏԱՆԸ ՔԵԶ ՀԱՄԱՐ ՓՈՐՁԱԴԱՇՏ ՉԷ


ՀԵՌԱՑԻ'Ր  ԼԵՎՈՆ, ՀԱՅԱՍՏԱՆԸ ՔԵԶ ՀԱՄԱՐ ՓՈՐՁԱԴԱՇՏ ՉԷ

  Ամենից ապազգային ու հակասոցիալիստ քաղաքական ուժը դա Լևոն Տեր-Պետրոսյանն է` իր ՀՀՇ-ով, ուժ, որն իր կառավարման տարիներին երկրում հանդուրժում էր թալանը ու կաշառակերությունը, ուժ, որը բոլոր հասարակական ամբիոններից իր իսկ ղեկավար Լևոն Տեր-Պետրոսյանի շուրթերով ամենքին հայտարարում էր, որ ազգային գաղափարախոսությունը կեղծ կատեգորիա է , ուժ, որի օրոք գերզանգվածային կեղծումներով անցկացվեցին ,ինչպես 1995 թ սահմանադրության հանրաքվեն, այնպես էլ 1996 թ նախագահական ընրությունները, իսկ այսօր այդ նույն ուժն իր դեմագոգիկ պոպուլիզմով փորձում է հայ հանրությանը նենգաբար ստել, իբր ինքը ծարավ է ժողովրդավարությանը, ազգային արժեքներին, սոցիալական արդարությանը, ու օգտվելով մեր երկրում առկա սոցիալական ճգնաժամից այդ նույն պոպուլիզմով փորձում է մոռացության տալ Լևոն Տեր-Պետրոսյանի ապազգային,հակասոցիալիստ կառավարման սև տարիները ,որն իր ռեժիմը պահում էր լոկ սվիներով, որի վառ ապացույցը 1996 թ նախագահական ընտրություններն են եղել, ուր այդ նույն Լևոն Տեր-Պետրոսյանը տանկային շարասյուններով էր փորձում կոտրել հայ ժողովրդի քաղաքական կամքը,իսկ այսօր այդ նույն ՀՀՇ-ն իր Լևոնի գլխավորությամբ նենգաբար դեռ շարունակում է ստել իբր ինքն ամենից ժողովրդավար ու արդար ուժն է մեր երկրում, իսկ նրա գործիչները , ովքեր իր կառավարման տարիներին իրենց Լևոնի գլխավորությամբ հեգնում էին հայ ժողովրդին ու առաջնորդվում էին մեկ կարգախոսով. ,,գնացեք պարտք արեք ապրեք այս տարի մեզանից ոչինչ չպահանջեք,, նշանաբանով, իրենց շարունակում են դեռ դնել քաղաքական կույսի տեղ. Լևոն Տեր-Պետրոսյանը, կամ պետք է խոստովանի, որ ինքն ապաշնորհ կառավարիչ է եղել, քանի որ նրա կառավարման սև տարիները միայն դա են փաստում, կամ էլ պետք է խոստովանի, որ ինքն ապազգային , հակաժողովրդավար, սոցիալական արդարության գաղափարը հեգնող ու ատող գործիչ է .երկուսի դեպքում էլ ոչ ինքը և ոչ էլ իր ՀՀՇ-ն իր սին գործիչներով հագեցած ` մարդու իրավունքների լոզունգի ներքո ծպտված`բարոյական իրավունք չունեն նորից գահ բարձրանալու, քանի որ նման ապազգային, հակասոցիալիտ,հակաժողվրդավար գործիչների համար Հայաստանը ու հայ ժողովուրդը փորձադաշտ չեն .Լևոնը իր միտինգներից մեկի ժամանակ հայ ժողովրդին կոչ էր անում բարեկամանալ Ադրբեջանի հետ ու մոռանալ նրանց իսկ կողմից գրավված մեր հողերը ,նրանց իսկ կողմից մեզ ` հայերիս ցեղասպանություն արած բարբարոս թուրքի հետ, ու այդ նույն միտինգում ասում էր , որ առևտուրն է մարդուն դարձնում երջանիկ, Լևոն Տեր-Պետրոսյանը թող իր հոգևոր մակարդակով չնայի հայ ժողովրդին ու իր թուրքամետ տրամադրություններով Հայոց Պետականությունը չկազմալուծի, քանի որ Հայոց Պետականության լինել չլինելը պայմանավորված է մեր ժողովրդի ազգային ու պետական մտածելակերպի գոյության փաստով. ողորմած պարոն Լևոն Տեր-Պետրոսյան հեռացիր Ադրբեջան ու քեզ հետ տար նաև քո հհշական դատարկախոս ,ապաշնորհ, ապազգային գործիչներին, ու նաև քո կողմից աճեցրած օլիգարխներին ում շուրթերով դու փորձում ես քեզ դնել սրբի տեղ `քո թիկունքում ունենալով 1996 թ գերզանգվածային կեղծումներով անցկացրած նախագահական ընրությունները , ազգային տնտեսության վայրի մասնավորեցումը, բարձրագույն կրթությունն ու բժշկությունը վճարովի դարձրած համակարգը, հեռացիր քո արևմտամետ քաղաքական ուղղվածությամբ, դուք, ողորմած պարոն Լևոն Տեր-Պետրոսյան, որ առանց քաղաքական ու տնտեսական պլատֆորմի ներկայացաք հայ ազգին ու ասացիք ,որ ծրագիր չունեք , ու կուրորեն հայ ժողովուրդը շարժման տարերքի ներքո ձեր նման սին գործչին վստահեց . հեռացիր Լևոն Տեր-Պետրոսյան ու ձեր հետ տարեք նաև ձեր հհշական գործիչներով հագեցած <<ազգային կոնգրեսը>> `հայ ժողովուրդը փորձադաշտ չէ ձեր նման ապազգային ու հակասոցիալիստ, հակաժողովրդավար գործիչների համար… 

հեղինակ ՄԵԿ ԱԶԳ դաշինքի համանախագահ`ԳՈՌ ԹԱՄԱԶՅԱՆ 



 ԱՎԵԼԱՑՆԵԼ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՑԱՆՑԵՐՈՒՄ`  
  Թեմա: Ներքաղաքականություն | Դիտել են: 949
Ակցիաներ [1] Հայտարարություններ [33]
Մշակույթ [3] Տեսանյութեր [79]
Արտքաղաքականություն [8] Ներքաղաքականություն [12]
Գաղափարախոսություններ [11] Հարցազրույցներ [7]
Լուրեր [9]



 



www.mekazg.do.am ©