«Հայացք». Սատանիստն ու երկու հոգի դատի են տվել «Մեկ ազգ» կուսակցությանը - www.MekAzg.do.am - ՄԵԿ ԱԶԳ





Բլոգ » «Հայացք». Սատանիստն ու երկու հոգի դատի են տվել «Մեկ ազգ» կուսակցությանը
19:36
«Հայացք». Սատանիստն ու երկու հոգի դատի են տվել «Մեկ ազգ» կուսակցությանը
ՄԵԿ ԱԶԳ դաշինքի համանախագահ`ԳՈՌ ԹԱՄԱԶՅԱՆ

«Հայացք». Սատանիստն ու երկու հոգի դատի են տվել «Մեկ ազգ» կուսակցությանը

07:30 • 28.03.12

 

Մեր երկրում ավելի ու ավելի հաճախակի են «մազալու» բաներ լինում: Երբեմն նույնիսկ կարելի է զարմանալ, թեև Հայոց աշխարհում զարմանալը դժվար է, երբեմն դժվար է չհարցնել` մի՞թե այսքան ընկել ենք...
Ինչպես տեղեկացել է թերթը «Մեկ ազգ» դաշինքի համանախագահ Գոռ Թամազյանից, սատանիստ, բլոգեր և ազատ լրագրող ներկայացող Բայանդուր Պողոսյանը և երկու այլ անձինք դատի են տվել «Մեկ ազգ» կուսակցությանը: Վերջինիս կայքում Բ .Պողոսյանը գաղափարական վիժվածք է անվանվել: Ինչո՞ւ... Պարզվում է` ոչ միայն սատանիստ լինելու համար: Բայանդուր Պողոսյանը հանդիսանում է ֆեյսբուքյան «Անտիմեկազգ» էջի ադմինիստրատորը, իսկ այդ էջը զբաղված է զրպարտություններով, վիրավորանքներով` ինչպես «Մեկ ազգ» դաշինքի գործունեության, այնպես էլ իմ անձի նկատմամբ»,- թերթի հետ զրույցում ասաց Գ. Թամազյանը: -Կարծես դրանով էլ չբավարարվելով` Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու հայապահպան գործունեությունը ներկայացվում է որպես պետականություն կործանած, թագավորներին դավաճանած: Այդ բոլոր հրապարակումների պատճենները մեզ մոտ կան:
Հայցվորները պատասխանողից պահանջում են հրապարակայնորեն ներողություն խնդրել ու փոխհատուցել դատական ծախսերը: Վերոնշյալ գործով դատական առաջիկա նիստը Երևանի Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում նշանակված է ապրիլի 2-ին` ժամը 12-ին:



 ԱՎԵԼԱՑՆԵԼ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՑԱՆՑԵՐՈՒՄ`  
  Թեմա: Հայտարարություններ | Դիտել են: 685
Ակցիաներ [1] Հայտարարություններ [33]
Մշակույթ [3] Տեսանյութեր [79]
Արտքաղաքականություն [8] Ներքաղաքականություն [12]
Գաղափարախոսություններ [11] Հարցազրույցներ [7]
Լուրեր [9]



 



www.mekazg.do.am ©