Հարցին` կնոջդ թուրքը բռնաբարի, ի՞նչ կանես, Եհովայի վկան պատասխանում է՝ Եհովան կմիջամտի. - www.MekAzg.do.am - ՄԵԿ ԱԶԳ





Բլոգ » Հարցին` կնոջդ թուրքը բռնաբարի, ի՞նչ կանես, Եհովայի վկան պատասխանում է՝ Եհովան կմիջամտի.
09:14
Հարցին` կնոջդ թուրքը բռնաբարի, ի՞նչ կանես, Եհովայի վկան պատասխանում է՝ Եհովան կմիջամտի.
Հարցին` կնոջդ թուրքը բռնաբարի, ի՞նչ կանես, Եհովայի վկան պատասխանում է՝ Եհովան կմիջամտի.

08 Դեկտեմբերի 2012 - 13:56
 
Մեկ ազգ դաշինքի համանախագահ Գոռ Թամազյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը նշեց,որ աղանդավորների հետ կապված խնդիրը իրենց կառույցների ոչ թափանցիկ լինելն է:
«Չկա հստակ պատկերացում նրանց թվի մասին: Կրոնական ուղղվածությամբ կազմակերպությունները չպետք է ֆինանավորվեն դրսից,այլ իրենց գործունեությունը կազմակերպեն իրենց սեփական ներուժով»,-նշեց նա:

Անդրադառնալով Եհովայի վկաների գործունեության`բանախոսը տարակուսանք հայտնեց,թե մենք ինչո՞ւ պետք է մեր 1700-ամյա եկեղեցին մերժենք և գնանք ինչ-որ 50 տարվա կրոնական կազմակերպությունների հետևից,որի ղեկավարը նստած է Նյու-Յորքի ինչ-որ շենքում:

«Մենք պատերազմող երկիր ենք,և այդ պայմաններում երկրում գործում են ապակառուցողական ուժեր: Դրանցից են Եհովայի վկաները: Մենք չպետք է տայինք նրանց գրանցում 2004 թ.ին: Դա մեր գործիչների սխալ մոտեցման արդյունք է: Եհովայի վկաների տասնինը հոգու դատավարությունը ուղղված էր մեր պետության դեմ: Պետք է վերանայվի այլընտրանքային ծառայության մասին օրենքը: Իրենք իրենց բարձր են դասում մյուսներից՝ չծառայելով բանակում և պետության համար ոչինչ չանելով»,-նշեց նա: 

Գոռ Թամազյանն ասաց,որ Եհովայի վկաների գաղափարախոսությունն անմարդկային է.«Հարցին`եթե Եհովայի վկայի կնոջը թուրքը բռնաբարի,ինքը ինչ կանի,նա ասում է,որ Եհովան կմիջամտի: Այդ դեպքում նրանք աչքի են ընկնում ինքնասիրության բացակայությամբ,որը մեր ազգին պետք չէ: Նրանք դեմ են նույնիսկ իրենց երեխային արյուն տալուն»:

http://www.haynews.am/hy/1354960848

ԱԺ պատգամավորները չպետք է աշխատավարձ ստանան, քանի որ գրեթե բոլորը մոտ են միլիոնատեր դառնալուն. Գոռ Թամազյան
08 Դեկտեմբերի 2012 - 14:08


«Մենք ոչ մի ընտրություններում չենք սատարել այս կամ այն ուժին և չենք սատարի նաև այս դեպքում»,- այս մասին լրագրողների հետ հանդիպմանը ասաց «Մեկ ազգ» դաշինք համանախագահ Գոռ Թամազյանը:
Չնայած դրան` նա ասաց, որ դեմ են արևմտամետ ուժերին` Լևոն Տեր-Պետրոսյանին և Րաֆֆի Հովհաննիսյանին. «Լեւոն Տեր-Պետրոսյանը հայտարարել է, որ ազգային գաղափարախոությունը կեղծ կատեգորիա է: Դա այն դեպքում, երբ նա դարձավ առաջին նախագահ ազգային զարթոնքի շնորհիվ: Իսկ բնապահան Բայանդուրը, լինելով սատանիստ, սատարում էր Ստյոպա Սաֆարյանին, ով էլ Րաֆֆի Հովհաննիսյանի կուսակցությունից է»:

Այս ամենից ելնելով` Գոռ Թամազյանը տեղեկացրեց, որ իրականացնելու են հակաքարոզչություն` Լևոն Տեր-Պետրոսյանի և Րաֆֆի Հովհաննիսյանի դեմ։ 

Խոսելով նախագահական ընտրություններում առաջադրվող կին թեկնածուների մասին` «Մեկ ազգ» դաշինք համանախագահն ասաց. «Մշակույթի նախարարի կին լինելն ընդունում եմ, սակայն կին նախագահ չեմ ընտրի»:

Նա անդրադառձավ նաեւ ԱԺ պատգամավորների աշխատավարձերին. «Գտնում եմ, որ ԱԺ պատգամավորները չպետք է աշխատավարձ ստանան, քանի որ գրեթե բոլորը մոտ են միլիոնատեր դառնալուն»:


http://www.haynews.am/hy/1354961472

Իսկ որոշ կայքերի խորհուրդ կտանք,այսօրվա հարցազրույցը Գոռ Թամազյանի ճիշտ մեկնաբանել ու ճիշտ վերնագրել և ոչ թե ձեր մտքի իմպրովիզացիաներով ու ձեր մանր շահերով... Մեկ ազգ կազմակերպությունների դաշինք


 ԱՎԵԼԱՑՆԵԼ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՑԱՆՑԵՐՈՒՄ`  
  Թեմա: Հարցազրույցներ | Դիտել են: 912
Ակցիաներ [1] Հայտարարություններ [33]
Մշակույթ [3] Տեսանյութեր [79]
Արտքաղաքականություն [8] Ներքաղաքականություն [12]
Գաղափարախոսություններ [11] Հարցազրույցներ [7]
Լուրեր [9]



 



www.mekazg.do.am ©