ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆՆ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԻ ՊԱՇՏՊԱՆՎԱԾ ԼԻՆԵԼ ԱԳՐԵՍԻՎ ՓՈՔՐԱՄԱՍՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ - www.MekAzg.do.am - ՄԵԿ ԱԶԳ





Բլոգ » ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆՆ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԻ ՊԱՇՏՊԱՆՎԱԾ ԼԻՆԵԼ ԱԳՐԵՍԻՎ ՓՈՔՐԱՄԱՍՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ
19:09
ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆՆ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԻ ՊԱՇՏՊԱՆՎԱԾ ԼԻՆԵԼ ԱԳՐԵՍԻՎ ՓՈՔՐԱՄԱՍՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ

Երեկ, ՍԻՄ ՙԱզդակ՚ ակումբում իրագործվեց նախորդ շաբաթ տեղի ունեցած կլոր սեղանի որոշմամբ խորհրդի ստեղծումը եւ հռչակագրի ընդունումը: Հիշեցնենք, որ թեման նվիրված էր ՙԼրատվական եւ հանրային դաշտի, խոսքի, մամուլի, խղճի եւ այլ ազատությունների` տոտալիտար աղանդների եւ այլ ագրեսիվ փոքրամասնությունների ոտնձգություններից պաշտպանությանը՚:
Բացման խոսքով հանդես եկավ ՙԻրավունք՚ թերթի գլխավոր խմբագիր ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆԸ` նշելով. ՙԻնչպես հայտնի է, մենք խնդիր ենք բարձրացրել, որ տոտալիտար աղանդներից եւ այլ ագրեսիվ փոքրամասնությունների կողմից հանրությունը, լրատվական դաշտը պաշտպանված չեն: Ոտնձգություններ են կատարվում մեծամասնության տեղեկացվածության իրավունքի վրա, տարվում է ագրեսիվ քարոզչություն ինչպես հոգեորսության տեսքով, այնպես էլ մեծամասնության կողմից չընդունվող գաղափարներ պարտադրելը: Սահմանափակումների փորձին ականատես եղանք այս երկուշաբթի, երբ հավաքների ազատության սահմանափակման փորձ եղավ եւ այն հակացույցը, որը կազմակերպվել էր, հնչեցին որոշ դրսից ֆինանսավորում ունեցող կազմակերպությունների կողմից հայտարարությունների պահանջներ, հակացույցի մասնակիցներին հայտնաբերել եւ հասցնել մինչեւ քրեական պատասխանատվության: Մշտապես կան տարատեսակ ճնշումներ` դատական, հոգեբանական, լրատվական, ինչու չէ` նաեւ քրեական, եւ այդ ճնշումներից` ե°ւ լրատվական, ե°ւ հանրային դաշտը  պաշտպանելու անհրաժեշտությունը ակնհայտ է, եւ, հիմնվելով նախորդ կլոր սեղանի ժամանակ ընդունված բանաձեւի հիման վրա, որոշվել է ձեւավորել համապատասխան խորհուրդ՚: 
Նիստին ներկա էր ՙՔայքայիչ պաշտամունքից տուժածների վերականգնողական եւ օգնության կենտրոնի՚ տնօրեն ԱԼԵՔՍԱՆԴՐ ԱՄԱՐՅԱՆԸ, ով իր կողմից ավելացրեց, որ պետք է օրակարգում մտցնել ՙքայքայիչ պաշտամունք՚ բառակապակցությունը եւս. ՙՊաշտամունքից տուժածները եւս ագրեսիվ են եւ նրանց անվանել աղանդ դա սխալ է՚: Պարոն Ամարյանը հավաքվածներին փոխանցեց, որ նա ունի դիմում, որը կներկայացնի հաջորդ նիստի ժամանակ, որը կապված է ՙԿյանքի խոսքի՚ հետ, թե ինչպես է այդ կրոնական կազմակերպությունը իր հետեւորդին հասցրել գժանոց, տունը ձեռքներից խլել, իսկ հետո էլ արտահայտություն են արել, ասելով. ՙՀաշվի առնելով մեր ծանր սոցիալական վիճակը` հիմա մեզ հովանավորում է Հայ առաքելական եկեղեցին, որ մեր շենքը վերջնականապես կառուցվի, ուստի հիմա չենք կարող ձեր հիվանդին տիրություն անենք, գնացեք դուք նայեք ձեր հիվանդին՚: Այս դեպքի հետ կապված պարոն Ամարյանը նաեւ ասաց, որ այդ տունը դեռեւս անվանափոխված չէ, բայց այնտեղ է ապրում ՙԿյանքի խոսքի՚ հովիվներից մեկը:
Անդրադառնալով Հայ առաքելական եկեղեցու հետեւորդներին` Ա. Ամարյանը ասաց. ՙՄենք առաքելական եկեղեցու հետեւորդներ ենք, այլ ոչ թե այդ կառույցի կամ սպասավորի: Մեր եկեղեցին վեց դար գտնվելով մուսուլմանների հալածանքի տակ պահել ու պահպանել է իր դիրքը, վստահությունը եւ ուրիշների նման մեր ազգը չի վերացել: Իսկ տիկին Խառատյանը երբ աում է, որ ավելի լավ է կորցնենք հոգեւորը, քան աշխարհիկը, որի հետ ես համաձայն չեմ, քանի որ հոգեւորը մեր ազգայինն է: Այնուամենայնիվ, եկեղեցին դնելով մի կողմ պետք է յուրաքանչյուրս մեզ հարց տանք, թե մենք ի±նչ ենք արել մեր հավատքի համար: Սա խոսում է մեր ժողովրդի անտարբերության մասին, եւ միայն վերջին երեք տարվա մեջ կոնկրետ ես շարժ եմ տեսնում, օրինակ` դատախազությունը սկսեց ընդունել այդ ինքնասպանությունների թիվը, բարձրացրեց պրոբլեմը եւ այսօր տարեկան 40 դեպքից արդեն տեսնում ենք 500-ից ավել դեպք: Եկեղեցին էլ ավելի է ակտիվացել, երիտասարդական շարժումներ են ստեղծվել, տնայցեր ու քարոզներ են կատարում, կա նաեւ տեղեկատվություն եւ այլն: Նախկինում բոլորը գիտեին միայն ՙԵհովայի վկաներին՚, որը ստեղծված էր հատուկ եւ գրանցված էր 1990 թվականից: Այնինչ 2003 թվականին կար 54 գրանցված կրոնական կազմակերպություն, որի մասին չէին խոսում ոչ ոք: Օրինակ` վերջերս, Արթուր Սիմոնյանը հայտարարեց, որ իրենք ավետարանական եկեղեցի են ներկայացնում, իսկ իրական ավետարանական եկեղեցուց ոչ ոք նրան չմոտեցավ, որ հարցնի, թե ինչ նկատի ուներ նա այդ բանն ասելով: Այս պարագայում ԶԼՄ-ները մեծ դեր ունեն, որպեսզի կարողանան գրագետ ու ճիշտ ներկայացնեն ամեն բան՚: 
ՙՄեկ ազգ՚ կազմակերպությունների դաշինքի  համանախագահ ԳՈՌ ԹԱՄԱԶՅԱՆԸ ավելացրեց. ՙԱնընդհատ շեշտվում է փոքրամասնությունների պաշտպանության հարցը, բայց իրավունք հասկացությունը մեծ է, քանզի մեծամասնությունը եւս ունի իր իրավունքները: Այսինքն դեմոկրատիա հասկացությունը պետք է առաջինը բանեցնենք մեծամասնության համար, որովհետեւ մեծամասնությունն է ի վերջո կրում երկրի, հայրենիքի, պետականության գաղափարը, եւ ըստ էության իրենք են ամենից շատ դրա կարիքը զգում: Իսկ երբ սկսում են աղանդների տեսքով հակահայրենասիրական տրամադրություններ քարոզել, Նժդեհին որակել որպես ֆաշիստական, դրանց մեջ կա, բնականաբար, քաղաքական միտում: Այսինքն` այդ փոքրամասնությունները, անկախ իրենց գործունեությունների, բոլորն ապրում են գրանտներով, ստանում են պատվեր, աշխատավարձ, ունեն իրենց ԶԼՄ-ները եւ կազմակերպված հանդես են գալիս: Մեր խնդիրն այն է, որ նախ պետք է հայ հանրության համար շեշտենք, որ ազգային արժեքների պաշտպանության գործը ավելի ծարավ է պաշտպանվելու, քան այն ՙարժեքները՚, որոնք հրամցվում են դրսից: Այս կառույցները քաղաքական միտումնավոր նպատակ են հետապնդում, որպեսզի երկրում խարխլվի հայրենական ուժերը, ազգային արժեքները ետ նահանջեն եւ ստեղծվի կոսմոպոլիտ հասարակություն: Իսկ մենք ունենք մեկ միասնական գաղափար, որն է հայոց պետականությունը եւ մեր նպատակն այն է, որ բոլոր առողջ ուժերին, անկախ քաղաքական պատկանելությունից, կարողանանք մեկ բռունցքի վերածենք եւ պայքարենք այդ անբարո երեւույթների դեմ: Իսկ այս հռչակագիրը, որը մենք ուզում ենք ընդունել, նպատակն այն է, որ մենք հասկացնենք այդ փոքրամասնություններին, որ մեծամասնությունը ունի իրավունքներ եւ, ի տարբերություն իրենց, ունի պարտավորություններ, որով մեծամասնությունը ապրում է, իսկ փոքրամասնությունը խույս է տալիս դրանից՚: 

Վերջում ընդունվեց խորհուրդ ստեղծելու մասին հռչակագիրը, սահմանվեց առաջին նիստի օրն ու ուրվագծվեցին առաջին անելիքները: Ստորեւ` Հռչակագրի տեքստը:
 
ԼՐԱՏՎԱԿԱՆ ԵՎ ՀԱՆՐԱՅԻՆ ԴԱՇՏԻ, ԽՈՍՔԻ, ՄԱՄՈՒԼԻ, ԽՂՃԻ ԵՎ ԱՅԼ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` 
ՏՈՏԱԼԻՏԱՐ ԱՂԱՆԴՆԵՐԻ ԵՎ ԱՅԼ ԱԳՐԵՍԻՎ ՓՈՔՐԱՄԱՍՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ 
ՈՏՆՁԳՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՀՌՉԱԿԱԳԻՐ

- Մենք` լրատվամիջոցների եւ հասարակական կազմակերպությունների ներքոստորագրյալ ղեկավարներս`
- Արձանագրելով, որ լրատվական ու հանրային դաշտը, անհատ քաղաքացիները, հանրության մեծամասնությունը մշտապես ենթարկվում են տոտալիտար աղանդների, այլ ագրեսիվ փոքրամասնությունների, տարբեր հակասոցիալական եւ հակամշակութային խմբերի գրոհների, եւ վաղուց է հասունացել այդ գրոհներին հակազդելու անհրաժեշտությունը`
- Հիմնվելով մայիսի 17-ին ՍԻՄ-ի ՙԱզդակ՚ ակումբում տեղի ունեցած ԶԼՄ-ների եւ հասարակական կազմակերպությունների`  ՙԼրատվական եւ հանրային դաշտի, խոսքի, մամուլի եւ խղճի ազատության պաշտպանությունը տոտալիտար աղանդների եւ այլ ագրեսիվ փոքրամասնությունների ոտնձգություններից՚ կլոր սեղանի բանաձեւի վրա`
Հիմնադրում ենք ԼՐԱՏՎԱԿԱՆ ԵՎ ՀԱՆՐԱՅԻՆ ԴԱՇՏԻ, ԽՈՍՔԻ, ՄԱՄՈՒԼԻ, ԽՂՃԻ ԵՎ ԱՅԼ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՏՈՏԱԼԻՏԱՐ ԱՂԱՆԴՆԵՐԻ ԵՎ ԱՅԼ ԱԳՐԵՍԻՎ ՓՈՔՐԱՄԱՍՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈՏՆՁԳՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ (այսուհետ տեքստում` խորհուրդ)
Խորհուրդը ԶԼՄ-ներից, լրագրողներից, անհատ քաղաքացիներից ստացած դիմումների հիման վրա` ագրեսիվ փոքրամասնությունների, հակասոցիալական եւ հակամշակութային խմբերի կողմից դատական, հոգեբանական, տեղեկատվական, քրեական եւ այլ ճնշումների եւ անօտարելի իրավունքների սահմանափակման փորձերի վերաբերյալ, ինչպես նաեւ սեփական նախաձեռնությամբ տալիս է եզրակացություններ, դիմում է համապատասխան կառույցներին, ընդունում է համապատասխան բանաձեւեր, եւ այլն:
Խորհուրդն իր նիստերը գումարում է ոչ ուշ, քան 2 ամիսը մեկ անգամ, որոշումներն ընդունվում են պարզ մեծամասնությամբ:
Խորհուրդը բաց է այլ շահագրգիռ ԶԼՄ-ների եւ հասարակական կազմակերպությունների համար, որոնք Խորհրդի կազմում ընդգրկվում են Խորհրդի համաձայնությամբ:
Խորհրդի նախագահն ու քարտուղարը ընտրվում են ռոտացիոն սկզբունքով` 6 ամիս ժամանակով:
Հռչակագիրը ստորագրել են ՙՔայքայիչ պաշտամունքներից տուժածների վերականգնման կենտրոն՚ հ/կ ղեկավար Ալեքսանդր Ամարյանը, ՙՄեկ ազգ՚ կազմակերպությունների դաշինքի համանախագահ Գոռ Թամազյանը, ՙԻրավունք՚ թերթի գլխավոր խմբագիր Հովհաննես Գալաջյանը, slaq.am կայքի գլխավոր խմբագիր Կարեն Վարդանյանը, emedia.am կայքի գլխավոր խմբագիր Սեդրակ Մկրտչյանը, ՌԴ ՙԲնության եւ հասարակության մասին գիտությունների ակադեմիայի՚ նախագահ Ռաֆայել Մելիք-Օհանջանյանը, Հայ առաքելական եկեղեցու երիտասարդաց միության ներկայացուցիչ, ՙՄանանա՚ ծրագրի համակարգող Գայանե Աթոյանը, ՍԻՄ երիտասարդական կառույցի ղեկավար Ռաֆայել Ավետիսյանը, ՙՄիացյալ երիտասարդական լիգայի՚ համանախագահ Դանիել Պետրոսյանը, ՙՄարդկային արժանապատվության եւ անվտանգության պաշտպանության ազգային լիգայի՚ նախագահ Մուրադ Սարգսյանը, ՙԱրգումենտի նեդելի Արմենիի՚ թերթի պատասխանատու Վարդան Աստվածատրյանը, անկախ լրագրող Զարուհի Դիլանյանը: 
Խորհրդի նախագահի եւ քարտուղարի պաշտոնակատարների պարտավորությունը դրվեց Հովհաննես Գալաջյանի եւ Զարուհի Դիլանյանի վրա:  



 ԱՎԵԼԱՑՆԵԼ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՑԱՆՑԵՐՈՒՄ`  
  Թեմա: Հայտարարություններ | Դիտել են: 530
Ակցիաներ [1] Հայտարարություններ [33]
Մշակույթ [3] Տեսանյութեր [79]
Արտքաղաքականություն [8] Ներքաղաքականություն [12]
Գաղափարախոսություններ [11] Հարցազրույցներ [7]
Լուրեր [9]



 



www.mekazg.do.am ©