ՀԱԿԸՆԴԴԵՄ ՀԱՅՑ` ԸՆԴԴԵՄ ՍԱՏԱՆԻՍՏԻ - www.MekAzg.do.am - ՄԵԿ ԱԶԳ





Բլոգ » ՀԱԿԸՆԴԴԵՄ ՀԱՅՑ` ԸՆԴԴԵՄ ՍԱՏԱՆԻՍՏԻ
15:34
ՀԱԿԸՆԴԴԵՄ ՀԱՅՑ` ԸՆԴԴԵՄ ՍԱՏԱՆԻՍՏԻ
ՀԱԿԸՆԴԴԵՄ ՀԱՅՑ` ԸՆԴԴԵՄ ՍԱՏԱՆԻՍՏԻ

Երկուշաբթի Աջափնյակի ընդհանուր իրավասության դատարանում լսվեց սատանիստ Բայանդուր Պողոսյանի, ՙԺառանգություն՚ կուսակցության երիտթեւի անդամ Դանիել Իոնիսյանի եւ Հասմիկ Սիմոնյանի հայցն` ընդդեմ ՙՄեկ ազգ՚ դաշինքի: Թե ինչ մանրամասներ ի հայտ եկան դատալսման ընթացքում, փորձեցինք պարզել ՙՄեկ ազգ՚ դաշինքի համանախագահ ԳՈՌ ԹԱՄԱԶՅԱՆԻՑ.
-Նախ` ներկայացնեմ, որ նիստը, ըստ էության, տեղի ունեցավ: Նիստի ընթացքում, ինչպես ես` լինելով ՙՄեկ ազգ՚ դաշինքի համանախագահ, այնպես էլ` հայցվորները, որոշակի ելույթներ ունեցան: Հայցվորներից ներկա էր սատանիստ Բայանդուր Պողոսյանը, Դանիել Իոնիսյանը, ով հանդիսանում է Րաֆֆի Հովհաննիսյանի երիտթեւի անդամ, ինչը նույնիսկ չժխտեց, եւ ոմն Հասմիկ Սիմոնյանը: Մեր կողմից, բնականաբար, պատասխանը մնաց անփոփոխ, քանի որ վեճը հիմնականում ծագել է ՙԱնտի Մեկ ազգ՚ էջի գործունեության շուրջ, իսկ ՙԱնտի Մեկ ազգ՚ էջի ադմինիստրատորներից մեկը հենց հանդիսանում է սատանիստ Բայանդուր Պողոսյանը: Իսկ այն հայցը, որը նա ներկայացրել է ընդդեմ ՙՄեկ ազգ՚ դաշինքի, հիմնական պատճառը այն է, որ մեր դաշտում հնչել է իր հասցեին ՙգաղափարական վիժվածք՚ արտահայտությունը: Ես կուզենայի մեկ անգամ եւս նշել, որ տվյալ մեկնաբանությունը, որը տեղադրվել է ընդդեմ հայցվորների, դա չի տեղադրվել ՙՄեկ ազգ՚ դաշինքի համաձայնությամբ կամ որոշմամբ, այն տեղադրվել է ՙՄեկ ազգ՚ դաշինքի երիտթեւի անդամ Կարապետ Թումանյանի կողմից, որը չի հերքում, որ նման արտահայտության հեղինակը հենց ինքն է: Բայց Կարապետ Թումանյանը, ըստ էության, նաեւ բարձրացնելու է մի շարք պահանջներ դատական ատյաններին` ընդդեմ հայցվորների, մասնավորապես` սատանիստ Բայանդուր Պողոսյանի: Պահանջները հետեւյալն են, որ ՙԱնտի Մեկ ազգ՚ էջը զբաղված է վիրավորանքներով, զրպարտություններով ինչպես ՙՄեկ ազգ՚ դաշինքի հասարակական գործունեության, այնպես էլ Հայ Առաքելական եկեղեցու հասցեին, ինչպես նաեւ ՙՀայոց արծիվներ՚ հ/կ-ի ղեկավար Խաչիկ Ասրյանի հասցեին: Մասնավորապես` ինձ եւ Խաչիկ Ասրյանին ՙԱնտի Մեկ ազգ՚ էջը պարբերաբար հանրությանը ներկայացնում է մարդկության թշնամի Ադոլֆ Հիտլերի կերպարով, մի բան, որը մեզ համար մեծ վիրավորանք է, քանի որ մեր դաշինքը դավանում է նժդեհական արժեքներ ու խոնարհվում է Հայ Առաքելական եկեղեցու սուրբ պատգամների առջեւ, ու մենք ընդհանրապես մեր քաղաքական պայքարով ծայրահեղական տարրեր չենք կրում մեր գաղափարախոսության մեջ: Հետեւաբար, եթե հայցվոր կողմը, մասնավորապես` սատանիստ Բայանդուր Պողոսյանը, փորձում է մեր հասարակական գործունեությունը, մեր կերպարը նման կերպ ներկայացնել, ես կարծում եմ, որ դրա մեջ կա քաղաքական միտում, այսինքն` մեր հետ փորձում են իրենք քաղաքական հաշվեհարդար տեսնել, խոսքը վերաբերում է նժդեհական ուժերին: 
Հայցվոր Դանիել Իոնիսյանը նեղված է հետեւյալ պատճառով, որ իրեն անվանել են խեղկատակ: ՙՄեկ ազգ՚ դաշինքի երիտթեւի անդամ Կարապետ Թումանյանը իր մեկնաբանության մեջ օգտագործել է նման բառ: Դանիել Իոնիսյանը հանրությանը ներկայացել է քաղաքական խեղկատակի լուսանկարով: Այդ լուսանկարը ես այսօր դատարանում  էլ ցույց տվեցի: Եթե մեկը հանրությանը ներկայանում է խեղկատակի լուսանկարով, նա° առաջինն է իրեն  վիրավորել, եւ ոչ թե ՙՄեկ ազգ՚ դաշինքի երիտթեւի անդամ Կարապետ Թումանյանը:
Հայցվոր Հասմիկ Սիմոնյանը նույնիսկ չի կարողանում հասկանալ` ՙսեռական հեղափոխություն՚ ասելով` ի±նչ նկատի ունի: Նա դա փորձում էր իմանալ ՙՄեկ ազգ՚ դաշինքից: Ես հետեւյալը շեշտեցի` ինչը հակասում է Հայ Առաքելական եկեղեցու հոգեւոր պատգամներին, նշանակում է, մեր պատկերացմամբ` բարոյականության շրջանակներից դուրս է, իսկ եթե դուրս է, նշանակում է` ՙՄեկ ազգ՚ դաշինքը դատապարտում է նման երեւույթը: Այդ երեւույթներից մեկը ինչպես համասեռամոլության երեւույթն է, այնպես էլ աղանդավորության երեւույթը: 
Մեր պահանջները մնում են անփոփոխ, որովհետեւ մեր պահանջները բարոյապես հարուստ են եւ հիմնավորված են փաստերով, եւ մեր պահանջները հստակ մնում են ուժի մեջ, այսինքն` Անտի Մեկ ազգ էջի լուծարում, քանի որ այն լի է վիրավորանքներով ու զրպարտություններով, Անտի Մեկ ազգ էջը պետք է հրապարակայնորեն ներողություն խնդրի Հայ Առաքելական եկեղեցուց, որովհետեւ նա 1700-ամյա հայապահպան գործունեությունը փոշիացրել է իր մեկնաբանության մեջ, իսկ այդ մեկնաբանության հեղինակը հանդիսանում է Անտի Մեկ ազգի էջ մեկ այլ ադմինիստրատոր` Սեւակ Կիրակոսյանը: Անտի Մեկ ազգ էջի ադմինիստրատորները մարդու իրավունքների լոզունգի ներքո էջը հագեցնում են զրպարտություններով եւ վիրավորանքներով, որն էլ փաստում է, որ նրանք հետապնդում են մութ նպատակներ:
Հաջորդ նիստը կկայանա հունիսի 1-ին` ժամը 14:00-ին: Մենք եւս կհետեւվենք դատաքննության ընթացքին եւ կներկայացնենք: 

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆhttp://www.iravunk.com/index.php?option=com_content&view=article&id=557%3A-co-&catid=41%3Alurer&Itemid=57&fb_source=message


 ԱՎԵԼԱՑՆԵԼ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՑԱՆՑԵՐՈՒՄ`  
  Թեմա: Հայտարարություններ | Դիտել են: 641
Ակցիաներ [1] Հայտարարություններ [33]
Մշակույթ [3] Տեսանյութեր [79]
Արտքաղաքականություն [8] Ներքաղաքականություն [12]
Գաղափարախոսություններ [11] Հարցազրույցներ [7]
Լուրեր [9]



 



www.mekazg.do.am ©