Եթե Ռուբեն Հայրապետյանը չլիներ հանրապետական` չէր լինի նաև լևոնական ու րաֆֆիական ճամբարների կողմից քարկոծումը ընդդեմ նրա… - www.MekAzg.do.am - ՄԵԿ ԱԶԳ





Բլոգ » Եթե Ռուբեն Հայրապետյանը չլիներ հանրապետական` չէր լինի նաև լևոնական ու րաֆֆիական ճամբարների կողմից քարկոծումը ընդդեմ նրա…
17:31
Եթե Ռուբեն Հայրապետյանը չլիներ հանրապետական` չէր լինի նաև լևոնական ու րաֆֆիական ճամբարների կողմից քարկոծումը ընդդեմ նրա…

Եթե Ռուբեն Հայրապետյանը չլիներ հանրապետական` չէր լինի նաև լևոնական ու րաֆֆիական ճամբարների կողմից քարկոծումը ընդդեմ նրա…

Լևոնական ճամբարի համար Հարսնաքարի ողբերգությունը  դարձավ  քաղաքական ու բարոյական կապիտալ ստեղծելու միջոց, ովքեր իրենց  կառավարման տարիներին 1996 թվականի նախագահական ընտրությունների ժամանակ օրը ցերեկով գլխատել էին ժողովրդավարությունը, այսօր, նրանք իրենց իսկ կողմից կյանքի կոչված թերթերով ու կայքերով իրենք իրենց սրբացնում են …

Նացիստական Գերմանիայի պրոպագանդայի նախարար Գեբելսի  դեմագոգիկ քարոզչական ռազմավարությունն  այսօր դարձել է ՀՀՇ-ի  ժառանգությունը,որտեղ մարդկային հույզեր, այնտեղ արագ ժամանում է ՀՀՇ-ն` իր համար  քաղաքական դիվիդենտներ փախցնելու, չէ որ գոյատևել է պետք մինչ նախագահական ընտրությունները…

Ինչպես ասում էր Շառլ- Մորիս Թալեյրանը << Մարդիկ կան, որ հավասարություն են քարոզում ոչ թե մարդասիրությունից ելնելով, այլ իրականում ատելություն զգալով ուրիշների իշխանության նկատմամբ>>: Նապոլեոնյան դիվանագետի խոսքերն այնքան բնորոշ են  ՀՀՇ-ի կարկառուն գործիչների կերպարներին ,ովքեր իրենց կառավարման տարիներին միայն մտածում էին ,թե  որ գործարանը, կամ ֆաբրիկան արագ սեփականաշնորհեն  իրենց ֆավորիտներին, քանի դեռ հայ ժողովուրդը չի արթնացել պատերազմի թոհուբոհից…

Մեր այսօրվա ընդդիմությունը, մասնավորապես, Լևոնն իր հհշական գործիչներով, ով  իր իշխանամոլությունը փորձում է քողարկել ժողովրդավարության լոզունգի ներքո` հույս ունենալով ամեն գնով մոռացության տալ իր կառավարման սև տարիներն ու այն մոտեցումներն, որոնցով նա ուղղորդվում էր ՀՀՇ-ի լճացման տարիներին, որի արդյունքում, նրա օրոք ազգային գաղափա¬րա¬խոսությունն ու ժողովրդավարությունը վռնդվե¬ցին  պետության մայր քաղաքակա¬նությունից, իսկ սոցիալական արդա¬րության գաղափարն ուղղակի նետե¬ցին պատմության աղբարկղ ու այն` ինչը հասանելի էր աշխատավոր ժողովրդին, դարձավ անհասանելի,  բարձրագույն կրթությունը դարձավ վճարովի, բժշկությունը` նույնպես ,իսկ ինչը մեր ծնողների ու պապերի արդար քրտինքով էր կերտվել, Լևոնի  օրոք դարձավ միայն նրանց ունեցվածքը ովքեր մեկ կաթիլ արյուն չէին տվել Արցախյան հերոսամարտում .իսկ այսօր ՀՀՇ-ն`  իր դեմագոգիկ ռազմավարությամբ,  նոր դիմակով է հանդես գալիս հայ ժողովրդին` ազգային կոնգրեսի, բայց նորից նույն  անսկզբունք լիդերով ու  գործիչներով, ովքեր  մութ ու ցուրտ պատերազմի տարիններին տաքուկ ապրում էին. այո  ժողովուրդների հիշողությունը միշտ  կաղում է ու հենց սա էլ նպաստում է միշտ բռնակալների վերածննդին ու նրանց կողմից ուղղորդվող ապագաղափարական ուժերի խթանմանը .մինչ նախագահական ընտրություններն այս նույն ուժերն, ովքեր պարբերաբար հաճոյանում են ԱՄՆ-ի դեսպանին ,վերջինիս  կայսրապաշտական ձգտումների հենարանն են ուզում դառնալ. զարմանալու ոչինչ չկա ,որ ամբողջ համացանցը ողողված է հակառուսական տրամադրություններով,պրոլևոնական կայքերի ու էջերի կողմից ,  իշխանության հասնելու համար նման ուժերը պատրաստ են նույնիսկ պետական շահերը դավաճանելու` միայն թե գան իշխանության, իսկ ժողովրդին իրենց դեմագոգիայով այնպես են շղթայել ու կուրացրել ,որ այդ նույն ժողովուրդն, ով տարիներ առաջ ապստամբել էր այդ նույն Լևոնի ու նրա բռնակալական ռեժիմի  դեմ, արդեն օրսըստօրե մոռանում է, որ Լևոն Տեր Պետրոսյանն իր հականժդեհական, հակասոցիալիստ ու հակաժողվրդավար  բովանդակությամբ երբեք չի կարող լինել այլընտրանք ուժ` մեկ պարզ պատճառով, որ վատ կառավարությունը  բազմապատիկ վատով չեն փոխում. Լևոնն ու Րաֆֆին իրենց հականժդեհական, հակասոցիալիտ ու արևմտամետ ուղղվածությամբ  կարող են այլընտրանք լինել միայն ու միայն   ազգերին կեղեքող ԱՄՆ-ի համար ,ինչպես նաև մութ ու ցուրտ պատերազմի տարիներին հարստացած թալանչիների համար…

  


Մեկ ազգ կազմակերպությունների դաշինքի համանախագահ` Գոռ Թամազյան 



 ԱՎԵԼԱՑՆԵԼ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՑԱՆՑԵՐՈՒՄ`  
  Թեմա: Ներքաղաքականություն | Դիտել են: 709
Ակցիաներ [1] Հայտարարություններ [33]
Մշակույթ [3] Տեսանյութեր [79]
Արտքաղաքականություն [8] Ներքաղաքականություն [12]
Գաղափարախոսություններ [11] Հարցազրույցներ [7]
Լուրեր [9]



 



www.mekazg.do.am ©