ԲՀԿ-Ն ՀԱԿ-Ի ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՐԻՔԸ ՉՈՒՆԻ՚ - www.MekAzg.do.am - ՄԵԿ ԱԶԳ





Բլոգ » ԲՀԿ-Ն ՀԱԿ-Ի ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՐԻՔԸ ՉՈՒՆԻ՚
15:11
ԲՀԿ-Ն ՀԱԿ-Ի ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՐԻՔԸ ՉՈՒՆԻ՚
ԲՀԿ-Ն ՀԱԿ-Ի ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՐԻՔԸ ՉՈՒՆԻ՚
Ավելի լավ էր, չլիներ, քան որ եղավ: Հիմա կհարցնեք ինչի մասին է խոսքը, դե իհարկե ՀԱԿ-ի ամսի 26-ի հանրահավաքի, որտեղ կար հազիվ 300-400 մարդ, որոնք սուտի ընդդիմադիրների անգիր արած խոսքերից նյարդայնացած, արագ-արագ արեւածաղիկ էին կեղեւազրկում Ազատության հրապարակում: Այնուամենայնիվ, չնայած հանրահավաքի սակավությանը, ՀԱԿ նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը, առանձնահատուկ սիրով սկսեց խոսել ՙԲարգավաճ Հայաստան՚ կուսակցության մասին, եւ այնպես էր թեւերը փռել ԲՀԿ-ի վրա ու փաստաբանություն անում, կարծես վերջին դատն էր ԲՀԿ-ի:
Հետաքրքիր է, այս երկու կուսակցություններից, ո±վ ավելի վատ հիշողություն ունի: Կարծում ենք ՀԱԿ-ը, որովհետեւ 20 եւ ավել տարի նույն ոչինչ չասող եւ առավել եւս ոչինչ չանող թալանչի ՀՀՇ-ները, առնվազն մեկ տարի առաջ, վայրահաչում էին նույն ԲՀԿ-ի ու նրա առաջնորդի վրա, նրանց եւս անվանելով ավազակապետեր: Բա հիմա էդ ի±նչ եղավ հանկարծ ու հանկարծ, որ ԲՀԿ-ն ձեր համար դարձավ ՙպուպուշ՚: Չնայած իրենց էլ կարելի է հասկանալ, գնալով ընտրազանգված են կորցնում, իսկ ԲՀԿ-ն ՙանխղճաբար՚ ԱԺ ընտրություններին խլեց ՀԱԿ-ի ձայները ու որպես կոմպրոմիս կոալիցիա չմտավ: Այս առումով ՀՀ առաջին նախագահի սրտին յուղ է նստել, որի կապակցությամբ հայտարարել է. ՙՈմանք այսօր էլ փորձեն կասկածներ սերմանել եւ նսեմացնել մեր երկրում հաստատված ու գրեթե բոլորի կողմից գնահատված նոր քաղաքական իրադրության նշանակությունը: Այդ նպատակին հասնելու համար սովորաբար կիրառվում է երկու հնարք` առաջին. ՙԲարգավաճի՚ ցանկացած գործողության ետեւում տեսնել Ռոբերտ Քոչարյանի ականջները եւ վերջինիս վերադարձի սպառնալիքով սարսափեցնել ժողովրդին, եւ երկրորդ. հասարակությանն ամեն կերպ համոզել, որ ՙԲարգավաճ Հայաստանն՚ իրականում ընդդիմություն չէ, քանի որ այդ մասին, ԱԺ կանոնակարգի պահանջին համապատասխան, հայտարարություն չի արել՚: Նշենք նաեւ, որ հանրահավաքի ժամանակ ՙգերազանցիկ աշակերտ՚ հիշեցնող Լեւոն Զուրաբյանն էլ լայնէկրան ժպիտը դեմքին նշեց, որ շուտով բոլոր ոչ կոալիցիոն ուժերը կմիանան եւ կպայքարեն կոալիցիոն ուժերի դեմ, եկող նախագահական ընտրություններում գահընկեց անելու գործող նախագահ Սերժ Սարգսյանին:
Տարօրինակն այս պատմության մեջ այն է, որ նույն ԲՀԿ-ն, չնայած ԱԺ կանոնակարգով իրեն ընդդիմադիր չի հայտարարել եւ պաշտոնապես կոալիցիա էլ չի մտել, բայց իրեն ընդդիմություն չի ճանաչում, այլ միայն ՙայլընտրանքային ուժ՚, ու դեռեւս անհայտ է մնում քաղաքագետների ու փորձագետների համար, թե ի±նչ է իրենից ներկայացնում ՙայլընտրանքը՚: Ինչեւէ, շարժվելով առաջ, ներկայացնենք ԱԺ տարբեր ֆրակցիաների կողմից մեկնաբանություններ` կապված վերը նշված հայտարարությունների հետ:
Այս կապակցությամբ ԱԺ փոխնախագահ եւ ՀՀԿ խոսնակ ԷԴՈՒԱՐԴ ՇԱՐՄԱԶԱՆՈՎՆ ՙԻրավունքին՚ փոխանցեց.
- Չեմ կարծում, որ ՀԱԿ-ն այն ուժն է, որի շուրջ պետք է համախմբվեն, կամ հատկապես համախմբվի այն ուժը, որը մի քանի անգամ ավել ձայներ է հավաքել, քան ՀԱԿ-ը պառլամենտական ընտրությունների ժամանակ: Կարծում եմ, որ բոլոր ոչ իշխանական ուժերին ռեվերանսներ անելու փոխարեն, լավ կլինի ՀԱԿ-ի առաջնորդները խոսեն իրենց քաղաքական ծրագրերից եւ իրենց քաղաքական կառույցում տիրող իրավիճակից:
- Ինչպե±ս եք վերաբերվում ՀԱԿ-ի կողմից ԲՀԿ-ին փաստաբանություն անելուն:
- Կարծում եմ, որ Տեր-Պետրոսյանը եւ ՀԱԿ-ը վերջին հանրահավաքի ժամանակ հանրությանը երեւացին լրիվ նոր դերակատարությամբ եւ ստանձնեցին ԲՀԿ-ի փաստաբանությունը, բայց չեմ կարծում, որ ԲՀԿ-ն ՀԱԿ-ի եւ Տեր-Պետրոսյանի փաստաբանական ծառայությունների կարիքն ունի:
ԱԺ ՕԵԿ խմբակցության ղեկավար ՀԵՂԻՆԵ ԲԻՇԱՐՅԱՆԸ, մեր այն հարցին, որ ՀԱԿ-ը ոչ կոալիցիոն ուժերին հորդորում է միանալ եւ տապալել իրենց պատկերացրած ավազակապետությունը նշեց.
- Թող տապալեն, իսկ թե կմիանան այդ ուժերը իրար` դժվարանում եմ այս պահին պատասխանել, քանի որ գուշակություններով չեմ զբաղվում: Թող միավորվեն, հետո պարզ կլինի, թե ինչ կառաջարկեն, ինչպիսի պայքար կլինի, որին ադեկվատ պատասխան կտրվի կոալիցիոն ուժերի կողմից: Կարծում եմ, որ այդ պայքարը վերաբերվում է գաղափարականին, ինչը նորմալ է եւ ընդունելի, քանի որ ընդդիմությունը եւ իշխանությունը պետք է գաղափարական պայքարի մեջ լինեն, որտեղ եւս որեւէ վատ բան չեմ տեսնում:
Ինչ վերաբերվում է ՀԱԿ-ի կողմից ԲՀԿ-ն փաստաբանություն անելուն, ապա նման վերաբերմունք չեմ տեսել, լսում եմ Նիկոլ Փաշինյանի տեսակետը, ՀԱԿ-ի այլ քաղաքական գործիչների տեսակետները, որտեղ տարբեր քաղաքական մոտեցումներ կան, եւ չի կարելի մտածել, որ նրանք պաշտպանի դերում են: Բայց, այնուամենայնիվ, նորմալ եմ վերաբերվում, եթե ընդդիմադիր դաշտում համագործակցում են, ապա մեկը մյուսին պետք է նաեւ աջակցի, պաշտպանի եւ այլն:
- Իսկ եթե տվյալ դեպքում ԲՀԿ-ն իրեն ընդդիմադիր չի համարում, ապա ի±նչ է ստացվում:
- ԴԺվարանում եմ ասել, բայց եթե համագործակցում են, ուրեմն համարում են:
- Տիկին Բիշարյան, ի տարբերություն ՀԱԿ-ի, ԲՀԿ-ն հայտարարում է, որ իրենք ընդդիմադիր չեն, սրա±ն ինչ կասեք:
- Դե թող դրանից ՀԱԿ-ը հետեւություններ անի, եւ այլեւս ավելացնելու բան չունեմ:
Իսկ ահա, ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ եւ ԲՀԿ մամուլի պատասխանատու ՏԻԳՐԱՆ ՈՒՐԻԽԱՆՅԱՆԻՆ, մեր կողմից տրված այն հարցին, որ ԼՏՊ-ն հանրահավաքին պնդում է, որ ԲՀԿ-ն իրենց հետ է եւ անգամ պնդում է, թե որ քաղաքական ուժի կամ գործչի հետ կապ չունի խոսնակը պատասխանեց.
- Ես Տեր-Պետրոսյանի հետ կապված մեկ պատասխան եմ տալու, որ ցանկացած հանրահավաք զանգվածային արտահայտում է, որի համար ես ուզում եմ կոռեկտ մնալ եւ նրբանկատություն ցուցաբերել եւ մեկնաբանել այն, ինչ հանրահավաքի ժամանակ տեղի է ունենում ընդհանուր առմամբ: Ինչ վերաբերվում է ՀԱԿ առաջնորդի տեղեկացվածությանը, դրա հետ կապված ոչինչ չեմ մեկնաբանելու:
- Արդյոք ԲՀԿ-ն, որպես քաղաքական ուժ, տեսնո±ւմ է իրեն ՀԱԿ-ի հետ ընդհանուր ֆորմատում:
- ՙԲարգավաճ Հայաստան՚ կուսակցությունը իրեն տեսնում է այն գործողությունների շրջանակներում եւ դրանից բխող ձեւաչափի մեջ, որն իրականացնում է:
- Հայտնի է, որ Նաիրա Զոհրաբյանը Ստրասբուրգի ամբիոնից ընթերցել է միասնական ընտրական շտաբի հայտարարությունը` ընտրություններում կեղծիքներ անելու կապակցությամբ: Կարելի± է ենթադրել, որ միասնական շտաբը շարունակում է գործել եւ ավելին` նախապատրաստվում է նախագահական ընտրություններին:
- Ես ԲՀԿ հասարակայնության հետ կապերի պատասխանատուն եմ, ոչ թե միասնական շտաբի, իսկ դրա հետագա գործելաոճի հետ կապված ինձ համար որեւէ ինֆորմացիա հասանելի չէ:
- Կարելի± է վերը նշված ելույթից եզրակացնել, որ Ն. Զոհրաբյանը ապագայում կլինի ընդդիմության խոսափողը ԵԽԽՎ-ում:
- Հարցը կոռեկտ չեմ համարում, եւ ԵԽԽՎ-ում Ն. Զոհրաբյանը լինելու է Հայաստանի եւ հայ ժողովրդի խոսափողը:
Դե իսկ 5-րդ գումարման Ազգային ժողովում պատահական երջանկությամբ հայտնված կենացասեր եւ առավել եւս կենացների պարագաներ սիրող ՙԱզատ դեմոկրատներ՚ կուսակցության անդամ ԱԼԵՔՍԱՆ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆԸ չգիտես ինչու, որոշեց, որ վերը նշված հարցերը, որոնք ուղղել էինք քաղաքական գործիչներին, դրանք անգրագետ են: Այ մարդ, դե ընդամենը պետք է պատասխանեք, թե միանալո±ւ եք ՀԱԿ-ին 2013 թվականին նախագահական ընտրությունների ժամանակ, թե սրա գրագետն ու ոչ գրագետը ո±րն էր` թողեցինք, որ մի ՙկենաց՚ ասի ՙազգընտիրը՚, եւ ահա նրա պատասխանը. ՙԴուք էնքան անգրագետ հարց տվեցիք, որ չեմ ուզում պատասխանել, բայց, երբ որ արդյոք մի բան որոշեմ, եւ ձեր թերթը տեղյակ կլինի: Ես հիմա չեմ պատասխանում՚:



 ԱՎԵԼԱՑՆԵԼ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՑԱՆՑԵՐՈՒՄ`  
  Թեմա: Ներքաղաքականություն | Դիտել են: 513
Ակցիաներ [1] Հայտարարություններ [33]
Մշակույթ [3] Տեսանյութեր [79]
Արտքաղաքականություն [8] Ներքաղաքականություն [12]
Գաղափարախոսություններ [11] Հարցազրույցներ [7]
Լուրեր [9]



 



www.mekazg.do.am ©