ԱՆԿԱՅՈՒՆՈՒԹՅՈՒՆ ՍՏԵՂԾԵԼԸ ԱՄՆ-Ի ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆ Է ԵՎ ԱՄԵՆՕՐՅԱ ԱՇԽԱՏԱՆՔԸ՚ - www.MekAzg.do.am - ՄԵԿ ԱԶԳ





Բլոգ » ԱՆԿԱՅՈՒՆՈՒԹՅՈՒՆ ՍՏԵՂԾԵԼԸ ԱՄՆ-Ի ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆ Է ԵՎ ԱՄԵՆՕՐՅԱ ԱՇԽԱՏԱՆՔԸ՚
09:22
ԱՆԿԱՅՈՒՆՈՒԹՅՈՒՆ ՍՏԵՂԾԵԼԸ ԱՄՆ-Ի ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆ Է ԵՎ ԱՄԵՆՕՐՅԱ ԱՇԽԱՏԱՆՔԸ՚
ԱՆԿԱՅՈՒՆՈՒԹՅՈՒՆ ՍՏԵՂԾԵԼԸ ԱՄՆ-Ի 
ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆ Է ԵՎ ԱՄԵՆՕՐՅԱ ԱՇԽԱՏԱՆՔԸ՚


Ամերիկամետների ակտիվ խմորումների եւ ԱԺ կայացած ու շուտով սպասվելիք նախագահական ընտրությունների մասին ՙԻրավունք՚-ը զրուցեց ԱԺ ընտրական գործընթացին չմասնակցած, բայց, այնուամենայնիվ, ընթացքին հետեւող պաշտպանության նախկին փոխնախարար, ՍԴՀԿ կենտրոնական վարչության անդամ ՎԱՀԱՆ ՇԻՐԽԱՆՅԱՆԻ հետ.
- Ձեր կարծիքով, ինչն է պատճառը, որ ամերիկամետ ուժերը, ի դեմս հազիվ 7% հավաքած ՀԱԿ-ի եւ համեստ ձայների քանակով աչքի ընկնող ՙԺառանգություն՚ կուսակցության, ջախջախիչ պարտություն կրեցին:
- Պարտություն կրեցին, որովհետեւ ժողովուրդը նրանցից չլսեց իրեն անհրաժեշտ, իրեն ձեռնտու, իրեն հույս տվող որեւէ ծրագիր:
- Այնպիսի մոնիպուլյացիան, ինչպիսին է Վարդան Օսկանյանի հայտնությունը ԲՀԿ-ում, արդյոք հեռանկար է ստեղծում, որ ԲՀԿ-ն էլ վերածվի ամերիկամետ ուժի: 
- Ըստ երեւույթին, նման միտումներ որոշ շրջանակներում կան, բայց ես չեմ կարծում, որ մի Վարդան Օսկանյանով ԲՀԿ-ն վերածվի ամերիկամետ ուժի:
- Կարծես թե հիմա մրցակցություն է գնում ՀԱԿ-ի, ՙԺառանգության՚, եւ Արամ Զավենիչի ՙՀանրապետություն՚ կուսակցության միջեւ, թե ո±վ պետք է լինի արեւմտամետ ուժերի առաջնորդը: Ըստ Ձեզ, հնարավո±ր է, որ այս երեք քաղաքական ուժերի մոտ ստացվի նախագահական ընտրություններում միասնական թեկնածուով հանդես գալը:
- Չեմ կարծում, նրանք անհամատեղելի են:
- Հիլլարի Քլինթոնը իր այցի ժամանակ շեշտակի անձնական ուշադրություն դրսեւորեց տարբեր գրանտակեր կառույցների մեծամասամբ հանրորեն մերժելի ղեկավարների նկատմամբ: Հնարավոր է, որ դրանով Արեւմուտքին հաջողվի Հայաստանում ներքին ապակայունություն ստեղծել, թե արդեն անցել է ՙբազմագույն հեղափոխությունների գնացքը՚: 
- Ցանկացած երկրում անկայունություն ստեղծելը ԱՄՆ-ի մասնագիտությունն է եւ ամենօրյա աշխատանքը: Հայաստանում անկայունությունն իշխանություն-ընդդիմություն պայքարի միջոցով անհնարին է:



 ԱՎԵԼԱՑՆԵԼ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՑԱՆՑԵՐՈՒՄ`  
  Թեմա: Լուրեր | Դիտել են: 481
Ակցիաներ [1] Հայտարարություններ [33]
Մշակույթ [3] Տեսանյութեր [79]
Արտքաղաքականություն [8] Ներքաղաքականություն [12]
Գաղափարախոսություններ [11] Հարցազրույցներ [7]
Լուրեր [9]



 



www.mekazg.do.am ©