Անկախ վճռի արդյունքից... - www.MekAzg.do.am - ՄԵԿ ԱԶԳ





Բլոգ » Անկախ վճռի արդյունքից...
15:38
Անկախ վճռի արդյունքից...
«Անկախ վճռի արդյունքից, մենք հասնելու ենք նրան, որ լուծարվի «Անտի մեկ ազգը», որը գլխավորում է սատանիստ Բայանդուր Պողոսյանը:

Աջափնյակ եւ Դավիթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Անի Մխիթարյանն այսօր ժամը 17-ին պիտի հրապարակեր Դանիել Իոանիսյանի, Բայանդուր Պողոսյանի, Հասմիկ Սիմոնյանի ՝ «Մեկ ազգ» կուսակցության դեմ հայցով վճիռը: Սակայն այն չհրապարակվեց, քանի որ վերսկսվեց դատը` մի հանգամանք ճշտելու համար:

Դատավորը «Մեկ ազգի» ներկայացուցչից՝ Գոռ Թամազյանից, փորձեց ճշտել, թե արդյո՞ք «Մեկ ազգը» տեղյակ է եղել, որ Facebook-ի այդ էջում տպվում է այն հրապարակումը, որը վիճարկվում է դատարանում: «Մեկ ազգը» ասաց, որ տեղյակ չի եղել: Դատարանը դրանով իսկ պիտի որոշեր հանրությանը հասանելի լինելու հանգամանքը: Ի դեպ, հայցվորներից որեւէ մեկը չէր ներկայացել դատարան:

Դահլիճում միայն «Մեկ ազգ» կուսակցության համակիրներն էին: Դատարանն այդ հանգամանքը ճշտելուց հետո հայտարարեց դատաքննության ավարտի մասին:

Վճիռը կհրապարակվի հունիսի 28-ին:

Հիշեցնենք, որ հայցվորը պահանջում էր, որ «Մեկ ազգ» կուսակցությունը հրապարակային ներողություն խնդրի իրենցից, հատուցի 10 հազար դրամ՝ դատական ծախսերի եւ 10 դրամ էլ՝ բարոյական վնասի հատուցման համար: Ներողությունը պահանջում էին Facebook սոցիալական ցանցի «Մեկ ազգ» կուսակցության /նախագահ Գոռ Թամրազյան/ էջում, ըստ հայցվորների՝ իրենց նկատմամբ արված վիրավորական եւ զրպարտչական արտահայտությունների համար:

Փոխհատուցման պատճառ դարձած արտահայտությունների մեջ նշվում էին. «Լեւոնական երիտթեւի գաղափարական վիժվածքը, որն առանց համասեռամոլների չի պատկերացնում Հայաստանը» , «Պիտի համասեռամոլ լինես, որպեսզի լինես երիտթեւի անդամ», «Աշխատավարձը միայն գրանտի ձեւով է, պայմանը մեկն է՝ քարոզի անբարոյականություն», «այս խեղկատակը նույնիսկ հայ չի» եւ նման մի քանի արտահայտությունների համար:

Գոռ Թամազյանը  Aravot.am-ին հայտնեց.«Անկախ վճռի արդյունքից, մենք հասնելու ենք նրան, որ լուծարվի «Անտի մեկ ազգը», որը գլխավորում է սատանիստ Բայանդուր Պողոսյանը: «Մեկ ազգը» պահանջում է երեք ներողություն` իրենցից, Հայ Առաքելական եկեղեցուց եւ Խաչիկ Ասրյանից:

 

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆhttp://www.aravot.am/2012/06/15/82036/


 ԱՎԵԼԱՑՆԵԼ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՑԱՆՑԵՐՈՒՄ`  
  Թեմա: Լուրեր | Դիտել են: 541
Ակցիաներ [1] Հայտարարություններ [33]
Մշակույթ [3] Տեսանյութեր [79]
Արտքաղաքականություն [8] Ներքաղաքականություն [12]
Գաղափարախոսություններ [11] Հարցազրույցներ [7]
Լուրեր [9]



 



www.mekazg.do.am ©