''Եհովայի վկաները'' դիմել են օմբուդսմենին - www.MekAzg.do.am - ՄԵԿ ԱԶԳ





Բլոգ » ''Եհովայի վկաները'' դիմել են օմբուդսմենին
08:13
''Եհովայի վկաները'' դիմել են օմբուդսմենին
''Եհովայի վկաները'' դիմել են օմբուդսմենին

18:04 - 29.05.2012
 «Եհովայի վկաները» դժոհում են իրենց հանդեպ անհանդուրժողական վերաբերմունքից: Կրոնական այս կազմակերպությունը մոտ մեկ ամիս առաջ դիմել է Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակին` նշելով, որ Արմավիրի Փարաքար գյուղում ոտնահարվում են իրենց` մյուս քաղաքացիներին հավասար լինելու սկզբունքը:
 
 Բանն այն է, որ այս համայնքի տեսանելի բոլոր վայրերում` բազմաբնական եւ մանկապարտեզների շենքերի պատերին եւ փողոցներում փակցված են թռուցիկներ, որոնցում անհանդուրժողականության կոչեր են արվում, մասնավորապես` «Զգուշացեք «Եհովայի վկաներ» եւ այլ տեսակի աղանդներից: Նրանք վտանգում են մեր պետությունը, մեր ընտանիքը, մեր զավակներին»:
 
 Yerkir.am-ի հետ զրույցում ՄԻՊ աշխատակազմի քաղաքացիական իրավունքի վարչության պետ Մանուշ Միրզոյանը նշեց, որ կրոնական այս կազմակերպության նախագահ Հրաչյա Քեշիշյանը, դիմելով իրենց, նշել է, որ փակցված այդ պաստառները խախտում են իրենց` կրոնի ազատության եւ խտրականության բացառման իրավունքները, որոնք նախեւառաջ ամրագրվում են Սահմանադրությամբ:
 
 Կրոնական կազմակերպությանը վրդովեցրել է նաեւ «աղանդ» բառի գործածությունը: Նրանք պնդում են, որ այս եզրույթը որոշակիորեն նվաստացուցիչ տարր է պարունակում եւ կրոնական շարժման վերաբերյալ «աղանդ» նվաստացուցիչ եզրույթի գործածումը, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի երաշխավորմամբ, կրոնի ազատության իրավունքի իրականացման միջամտություն է: Իսկ համայնքը` հանձին համայնքի ղեկավարության, պետք է հավասարապես պաշտպանի իր բոլոր անդամներին, այդ թվում` նրանց կրոնական համոզմունքները:
 
 Այս հանգամանքը հաշվի առնելով` Մարդու իրավունքների պաշտպանը գրություն է ուղարկել Փարաքարի համայնքապետ Սամվել Վարդանյանին` խնդրելով պարզաբանումներ տալ վերոնշյալ դիմումի վերաբերյալ, ինչպեսեւ ձեռնարկել միջոցներ խտրական վերաբերմունք արտահայտող բոլոր պաստառների վերացման ուղղությամբ: Մ. Միրզոյանը նշեց, որ համայնքապետարանից պատասխան ստանալու վերջնաժամկետը հունիսի 6-ն է:
 
 Մինչ այդ մենք փորձեցինք զանգահարել նաեւ Սամվել Վարդանյանին, սակայն նրա հեռախոսահամարն անհասանելի էր:
 
 Թեեւ «Եհովայի վկաների» դիմումում նշված չէ, թե ում կողմից են փակցվում այդ պաստառները, սակայն բովանդակությունից ենթադրում ենք, որ խոսքը վերաբերում է «Մեկ ազգ» կազմակերպությունների դաշինքի կողմից տարածվող թռուցիկներին: Զրուցեցինք դաշինքի համանախագահ Գոռ Թամազյանի հետ: Նա պնդեց, որ իրենք երբեք մարդու իրավունքները չեն ոտնահարում:
 
 «Մեր լոզունգները իրավական դաշտի սկզբունքների վրա են հիմնվում: Իսկ այն արտահայտությունները, թե ոտնահարում ենք այդ իրավունքները, ընդամենը զրպարտանք են»,- ասաց նա` նշելով, որ իրենց գործունեության հիմքում ընկած են հայությանն ուղղված կոչերը, որ համախմբվեն 1700-ամյա Հայ Առաքելական եկեղեցու շուրջը եւ ապրեն դրա պատգամներով:
 
 Իսկ ինչ վերաբերում է «աղանդ» բառին, ապա դաշինքի համանախագահը նշեց, որ դա բոլորվին էլ վիրավորական չէ. աղանդ է համարվում այն կրոնական կազմակերպությունը, որը խեղաթյուրում է Աստվածաշունչը կամ ժխտում Հայ Առաքելական եկեղեցու դավանանքը:
 
Աստղիկ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ http://www.yerkir.am/am/news/26160.htm



 ԱՎԵԼԱՑՆԵԼ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՑԱՆՑԵՐՈՒՄ`  
  Թեմա: Հայտարարություններ | Դիտել են: 1418
Ակցիաներ [1] Հայտարարություններ [33]
Մշակույթ [3] Տեսանյութեր [79]
Արտքաղաքականություն [8] Ներքաղաքականություն [12]
Գաղափարախոսություններ [11] Հարցազրույցներ [7]
Լուրեր [9]



 



www.mekazg.do.am ©